Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել սպիներից

Մաշկի վրա կարող են առաջանալ սպիներ տարբեր բաների հետևանքով՝ վնասվածքների, վիրահատությունների, այրվածքների և ներարկումների:

Այդ սպիները մնում են ողջ կյանքի ընթացքում և առաջացնում են մարդկանց մոտ էմոցիոնալ, երբեմն նաև ֆիզիկական անհարմարություններ:

Ինչպե՞ս հեռացնել սպիները

Կիտրոնի հյութ

Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել սպիներից

C վիտամինով հարուստ կիտրոնի հյութը պետք է քսել սպիի վրա: Դա կօգնի կանխել գերաճման գործընթացը, կթուլացնի և ավելի բաց գույն կհաղորդի մաշկին: Օգտագործեք կիտրոնի հյութն ամեն օր՝ մինչ արդյունքը տեսնեք:

Ալոե

Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել սպիներից

Սա հիանալի միջոցի է նոր մաշկի առաջացման համար: Ալոեի հյութի մեջ կա մեծ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք հակաօքսիդանտներ են հանդիսանում, երիտասարդացնում և բուժում են մաշկը:

Ասպիրին

Ասպիրինի երկու հաբ փոշիացրեք, ավելացրեք մեկ կաթիլ ջուր, որպեսզի խիտ մածուկ դառնա: Քսեք սպիի վրա: Երբ մածուկը չորանա, լվացեք ջրով: Կրկնեք այս գործողությունն ամեն օր:

Մեղր

Մեղրը սնուցում է մաշկը վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով: Այն խոնավեցնում է սպին, կանխում է մաշկի կոշտացումն ու մուգ գույնի առաջանալը: Մեղրը նաև նպաստում է մաշկի նոր բջիջների առաջացմանը:

Խնձորի քացախ

Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել սպիներից

Սա նույնպես փոքրացնում և բաց գույն է հաղորդում սպիներին: Օրական մի քանի անգամ քացախ քսեք սպիի հատվածին:

Սխտորի յուղ

Այն կարելի է քսել սովորական սպիների վրա, որպեսզի հետագայում դրանք ավելի չխորանան: Եթե չկարողանաք գտնել այս յուղը, օգտագործեք սխտորից պատրաստված շիլա:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ