Աշխարհի ամենակրքոտ տատիկը 51 տարեկան է։ Միայն տեսնեք, թե ինչ շքեղ տեսք ունի նա

250

«40-ից հետո կյանքը նոր է սկսվում…»

Որքա՜ն ճիշտ էր ֆիլմի հերոսուհին։ Ժամանակակից կանանցից շատերը 40-ից հետո ավելի լավ տեսք ունեն, քան երիտասարդ ժամանակ։ Ակտիվ կենսակերպը, սպորտով զբաղվելը, ճիշտ սնունդը և խնամքն անում են իրենց գործը։ Միայն նայեք այս տատիկին. նա իսկապես ամենակրքոտ տատիկն է համարվում։

Լուսանկարից դժվար է կռահել, թե քանի տարեկան է նա։ Ծանոթացեք՝ սա Ժակլին Բերրիդո Պիսանոն է՝ ինստագրամի իտալուհի աստղը։

Ժակլինն արդեն 51 տարեկան է։ Ծնունդով նա Սերբիայից է, իսկ այժմ դստեր և թոռների հետ ապրում է Իտալիայում։

Նա ունի լավ ճաշակ, իդեալական կազմվածք և միլիոնավոր երկրպագուներ՝ ամբողջ աշխարհից։

Ժակլինը լեզվաբան է, տիրապետում է 5 լեզվի, ինչպես նաև՝ մրցույթներ անցկացնող ընկերության ղեկավար է։ Նա հայտնի է դարձել 30-ից հետո։

Հակառակ այն կարծիքին, որ կինը ուրիշների հաշվին է ապրում և չի աշխատում, նա անձամբ է սկսել իր կարիերան և սկսել է իրեն հետևել արդեն 30 տարեկանից հետո, երբ դրա համար գումար ու ժամանակ կար։

Նորաձևությունը նրա հոբբին է։ Նա հիմա է մոդել և հայտնի բլոգեր, իսկ նախկինում այդ ամենն արել է իր համար։

Երկու տարի առաջ նա լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «grandmother that loves fashion» ( տատիկը, ով սիրում է նորաձևություն) ։ Այն պայթեցրեց է համացանցը։

Մինչև հիմա նա վարում է իր միկրոբլոգը։ Կյանքում նա հաջողակ կին է, ունի իր ֆիրման, իսկ 2017-ի դեկտեմբերին նա դարձավ 51 տարեկան։ Նրա դուստրը 31 մեկ տարեկան է։ Կինը ունի նաև երկու թոռ, որոնց շատ է սիրում։

Իր բլոգում Ժակլինը կիսվել է երիտասարդության և գեղեցկության գաղտնիքներով։

Իր ծննդյան տոնի առթիվ Ժակլինը նոր լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայից։

Լուսանկարների տակ «rememberstefan» հեշթեգն է, որը նշանակում է՝ Ստեֆընի հիշատակին։ 2016 թվականին ողբերգական մահով մահացավ նրա որդին՝ Ստեֆընը։ Տղան ընդամենը 21 տարեկան էր. նրան աշխատանքի գնալուց մեքենան էր հարվածել։

Կինը փորձում է ապրել ամբողջական կյանքով։ Անգամ այդպիսի ողբերգությունից հետո նա փորձում է ապրել և ոգեշնչում է մյուներին։

Ժակլինն առողջ կենսակերպ է վարում, զբաղվում է սպորտով և հետևում է իրեն։ Իսկ Ձեզ դո՞ւր եկավ այս տատիկը։