Լավ սիրեկանի մոտ սկզբում լավ աշխատում է գլուխը, հետո նոր պոտենցիան

89

«Կնոջ հանդեպ քնքշություն ցուցաբերել չկարողանալն ավելի վատ է, քան գրել չկարողանալը»։ Ջակոմո Կազանովա

Իմ լավ ծանոթը, ով երեք երեխաների մայր էր, անսպասելիորեն սիրահարվեց։ Նրանք ծանոթացան Caribbean Club-ում և հասկացան, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ։ Երիտասարդները փոխանակվեցին տվյալներով և նրանց միջև գլխապտույտ սիրավեպ սկսվեց։ Ծաղկփնջեր, սիրային տրակտատներ…

Տղամարդը նրան ձևավոր ներքնազգեստներ էր նվիրում, ուղարկում էր Կխաջուրախո էրոտիկ տաճարի և այլ սև ու սպիտակ բացիկներ, որոնց վրա պատկերված էին մեծ կրծքերով կանայք՝ մետաքսե սավանների վրա։ Խոստանում էր ժամերով համբուրել ուսերն ու ոտքերը և հատուկ գելով մերսել մարմինը, ցույց տալ Էրիդանա համաստեղության ամենավառ աստղը։

Երկու ամիս անց գրավված կինը հանձնվեց և վերջապես նշանակվեց X օրը։ Տղամարդը բնակարան վարձեց և սկսեց մտածել վարդի թերթիկների համով գինու, մանգոյի և չեդդերի մասին։ Միայն երբ հերթը հասավ ամենակարևորին՝ ամեն ինչ եղավ ինչպես հողաթափիկ ինֆուզորիաների մոտ։

Երկրորդ կնոջ հետ ամեն ինչ հակառակ կերպով եղավ։ Կինը վաղուց բաժանված էր և ապրում էր ուսանող որդու հետ։ Աշխատանքի վայրում մի քանի տարի նրան հետևում էր ղեկավարը՝ հետաքրքիր հիսունամյա տղամարդ, ով հիշեցնում էր Պաուլո Կոելյոյին։ Նա ուներ խնամված մորուք և ոճային պիջակ։ Զբաղվում էր յոգայով և շատ ճանարապարհորդում, քչախոս էր և երբեք սահմանները չէր անցնում։

Վերջերս նրանք խմբով նշեցին Մարտի 8-ը։ Նա բոլոր կանանց Սպա կենտրոնի հավաստագրեր տվեց։ Տղամարդը Մադերային քաղցրավենիքներ էր հյուրասիրում, Հաբենսկի էր մեջբերում, իսկ վերջում հրավիրեց իր մոտ, իսկ նա, չգիտես՝ ինչու, համաձայնվեց։

Նա առավոտյան ուշ տուն վերադարձավ։ Հուզված ու երջանիկ էր։ Պարզվեց, որ նրանք ամբողջ գիշեր սիրով են զբաղվել, իսկ ղեկավարը նրան հասցրել է այն վիճակի, որ պարզապես դրդել է ավելի վճռական գործողությունների՝ սավանը երկու տեղից պատռելով։

Այնպես որ՝ լավ սիրեկանը նա է, ում ուղեղի և հնարավորությունների հետ ամեն ինչ կարգին է։ Նա չի գնում սառը կնոջ մոտ այնպես, ինչպես մեքենան չի վարում ժամում հարյուր կիլոմետր արագությամբ։ Գիտակցում է, որ սառը արդուկով հնարավոր չէ ուղղել, կամ առանց գազը միացնելու հնարավոր չէ սուրճ եփել։