10 մանրուքներ, որոնք երջանիկ զույգերը անում են ամեն երեկո

10 մանրուքներ, որոնք երջանիկ զույգերը անում են ամեն երեկո

Աշխատանքային օրվանից հետո հոգալով երեխաների և այլ պարտավորությունների մասին՝ զույգերը, ընդհանուր առմամբ, շատ հոգնած են իրենց զգում։

Այնպես որ, միմյանց գիշերը լուսավորելու ցանկացած միջոցը, այն ավելի հանգիստ և հարմարավետ դարձնելու փորձերը շատ գնահատվում են։

Եվ ահա՛, թե ինչ են անում շատ զույգեր, որոնց դա հաջողվում է:

1. Երեկոյից լիցքավորել սուրճի ապարատը, որպեսզի առավոտյան հնարավոր լինի պարզապես սեղմել մեկ կոճակ։

«Ամուսինս ամեն երեկո սուրճի ապարատը պատրաստում է, որպեսզի այն առավոտյան պատրաստ լինի։ Երբ զարթուցիչը զնգում է, նա առաջինն է վեր կենում ու ինձ սուրճ է բերում»։

2. Ճաշ պատրաստել զուգընկերոջ համար և լվանալ ափսեները (բնականաբար, խոսքը նրանց մասին է, ում նման վարքագիծը սովորաբար բնորոշ չէ):

«Ամուսինս հաճախ իմ փոխարեն ընթրիք է պատրաստում, իսկ հետո էլ ափսեներն է լվանում առանց իմ խնդրանքի»։

3. Զբոսնել ընթրիքից հետո։

«Նույնիսկ 15-20 րոպե մեր տան շուրջը զբոսանքները մեզ մտերմացնում է և թույլ է տալիս լինել միայն երկուսով, նույնիսկ եթե մենք պարզապես լռում ենք»:

4. Դնել մի բաժակ ջուր անկողնու մոտ։

«Ես սովորաբար ավելի շուտ եմ պառկում, իսկ կինս, երբ պառկում է, միշտ ինձ համար մի բաժակ ջուր է բերում, դա հոգատարություն է»:

5. Անել մերսում։

«Ամեն երեկո ես ընդունում եմ ցնցուղ, իսկ իմ ընկերը հեռուստացույց է դիտում։ Երբեմն նա գնում է լոգարան, և ես պարզապես կանգնում եմ նրա կողքին և պատմում, թե ինչպես է անցել իմ օրը: Բայց նա միշտ սպասում է ինձ անկողնում, որպեսզի ինձ համար ոտնաթաթերի մերսում անի։ Դա հիանալի միջոց է հանգստանալու համար»։

6. Պատրաստել աշխատանքի ընդմիջման համար ճաշ երեկոյան։

«Իմ ընկերուհին նախապես աշխատանքային ճաշ է պատրաստում ինձ համար, որպեսզի առավոտյան չշտապի և որպեսզի թեթևացնի իմ հոգսը։ Ես շատ սթրեսային աշխատանք ունեմ, բայց երբ ճաշի եմ նստում, միշտ ժպտում եմ՝ իմանալով, որ նա մտածում է իմ մասին և սիրում է»:

7. Համբույր գիշերը։

«Նա միշտ, միշտ համբուրում է ինձ քնելուց առաջ և ասում է, որ սիրում է, նույնիսկ եթե դրանից առաջ վիճել ենք կամ ծանր օր ենք ունեցել»:

8. Շնորհակալություն հայտնել միմյանց։

«Մեզ մոտ դա կանոն է. ամեն օր գտնել, պատճառ միմյանց «շնորհակալություն» ասելու համար։ «Շնորհակալություն, որ ներողություն ես խնդրել, երբ թքել ես», իսկ նա «շնորհակալություն, որ ամբողջ անկողինը իրերով չես լցրել»: Սա հիշեցնում է մեզ, որ սերը փոքր բաներ մեջ է»։

9. Վառել մոմեր հանգստի համար։

«Ամեն գիշեր ես մոմեր եմ վառում, դա ստեղծում է ավելի հարմարավետ և հանգստացնող մթնոլորտ, ինչպես նաև ռոմանտիկ է»։

10. Անել ամեն ինչ հարմարավետ քնի համար։

«Իմ ընկերը միշտ պառկում է մահճակալի իմ կեսին, մինչ ես ցնցուղ եմ ընդունում, որպեսզի ինջ համար տաք լինի»:

«Կինս միշտ ինձ համար մի քանի լրացուցիչ բարձեր է դնում, քանի որ գիտի, որ ես սիրում եմ բարձր բարձի վրա քնել, իսկ մենք միայն փոքր բարձեր ունենք»:

…ձեր տարբերա՞կը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...