Ինչպե՞ս կահավորել ննջարանը… Ո՞ր իրերը պետք է հանել ննջարանից

Էզոթերիկները վստահ են, որ յուրաքանչյուր առարկա ունի որոշակի էներգիա և ինչ-որ կերպ ազդում է մեզ վրա։ Նրանք նաև կարծում են, որ կարևոր է ոչ միայն առարկան, այլև նրա գտնվելու վայրը տանը։

Որոշ բաներ պարզապես չպետք է լինեն այս կամ այն սենյակում։ Եվ հատուկ տեղ է տրվում ննջարանին, քանի որ դա այն վայրն է, որտեղ մենք վերականգնում ենք մեր ուժերը։

Եվ այսօր մենք կպատմենք ձեզ, թե որ իրեր չպետք է տեղ գտնեն ննջարանում։

Ինչպե՞ս կահավորել ննջարանը

Հանգիստը մեր կյանքի կարևոր մասն է, եթե մարմինը գիշերը լավ չի հանգստանում, ապա ամեն֊ինչ սխալ է գնում օրվա ընթացքում։ Էզոթերիկները վստահ են, որ կան իրեր, որոնք մեր էներգիայի մի մասը գողանում են ննջասենյակում: Շորհուրդ ենք տալիս կահավորել ննջարանը այնպես, որ այդ իրերը այնտեղ չլինեն։

1. Հայելի

Էզոթերիկայում հայելին համարվում է հզոր էներգետիկ առարկա։ Եթե այն գտնվում է ննջարանում, ապա կարող է գողանալ ձեր էներգիան։ Այն նաև կարող է վերցնել ուժն ու լավ տրամադրությունը։ Քանի դեռ մարդը քնած է, նրա պաշտպանությունը թուլացած է, հենց այդ պատճառով էլ տեղի է ունենում դա։

2. Կտրած ծաղիկներ

Գեղեցիկ փունջը ավելի լավ է դնել մեկ այլ տեղում, բայց ոչ ննջարանում։ Կտրված ծաղիկները ննջարան են ներգրավում վատ տրամադրություն և նույնիսկ հիվանդություն։ Նրանցից գալիս է անկենդանության Էներգետիկա, որը ոչնչացնում է մթնոլորտը ննջարանի։ Ոչ մի դեպքում չի կարելի նաև պահել ննջարանում չորացրած ծաղիկներ, դա կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։

3. Գրքեր և հին թերթեր

Գրքերից ու թերթերից բխում է ուրիշի էներգետիկան։ Չարժե պահել ննջարանում մի ամբողջ գրադարան։ Դա բացասաբար կանդրադառնա առավոտյան ձեր արթնացման վրա։ Ավելի լավ է պահել գրքերը հյուրասենյակում, այնտեղ նրանց էներգետիկան օգտակար կլինի։

4. Մահացածների լուսանկարներ

Հասկանալի է, որ նման լուսանկարները մեզ համար շատ արժեքավոր են։ Սակայն նրանք կրում են մահվան էներգետիկա, ինչը նշանակում է, որ ննջարանը նրանց տեղը չէ։ Նրանց էներգիան բերում է անկայուն հոգեկան վիճակի և հոգնածության։ Ավելի լավ է պահել նման լուսանկարները ալբոմներում, այդպես նրանց էներգետիկան չի կարող ազդել որևէ մեկի վրա։

5. Տեխնիկա

Սենյակում պետք է լինի նվազագույն քանակությամբ տեխնիկա։ Մագնիսական ալիքների բարձր ինտենսիվությունը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։ Սա կարող է հանգեցնել գլխացավի առավոտյան, նյութափոխանակության խնդիրների և ճնշման։ Եթե տեխնիկա կա ննջասենյակում, գիշերը այն պետք է անջատել:

6. Կենդանիների նկարներ և արձաններ

Էզոթերիկները վստահ են, որ վայրի կենդանիներին հրավիրելով ձեր ննջարան՝ դուք նեղություն եք ձգում։ Վայրի գազանները կրում են հատուկ էներգիա և վտանգ են առաջացնում: Այս ազդեցությունը խանգարում է ձեզ քնել լավ գիշերը։

Ննջարանը այն վայրն է, որտեղ դուք հանգստանում եք, վերականգնում եք ուժերը և պատրաստվում նոր օրվան։ Այս սենյակում չպետք է լինեն այնպիսի իրեր, որոնք ձեզ խանգարում են: Տեղադրեք այնտեղ միայն այն իրերը, որոնք օգնում են ձեզ հանգստանալ։ Դու կարող եք չհավատալ էզոթերիկներին, բայց այդպես է հուշում նույնիսկ ողջամտությունը։ Հոգ տարեք ինքներդ ձեր մասին և մի մոռացեք լավ քնի մասին։