Կենդանակերպի 5 ամենավրեժխնդիր նշանները

Ցուլ:

Եթե կտրեք Ցուլի ճանապարհը, սպասեք վենդետայի:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ համբերատար են, կարող են սպասել, մինչև սխալ թույլ տաք, որպեսզի հարված հասցնեն:

Դժվար է ստիպել Ցուլերին ներել ձեզ, բայց հնարավոր է դա անել, եթե շատ ջանք գործադրեք: Միակ լավ նորությունն այն է, որ Ցուլերը բացահայտ ցույց կտան, որ զայրացած են և ցանկանում են վրեժ լուծել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն պատրաստվում մեջքից հարվածել:

Խեցգետին:

Վրեժխնդիր են, հատկապես, եթե նեղացրել եք նրանց մտերիմներին: Որպես կանոն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վատագույնին են սպասում, պատրաստվում անհաջողությունների, իսկ երբ նեղացնում են նրանց, սկսում են վրեժի ծրագիր մշակել: Խեցգետինների վրեժն իսկապես տհաճ է, ցավոտ:

Առյուծ:

Առյուծները բարի են, քանի դեռ չեք փորձել ստանալ այն, ինչ նրանք իրենցն են համարում, կամ նրան չեք ստիպել խանդել և նախանձել: Այդ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ժլատ, նյութապաշտ լինել, ձեզ կստիպեն մինչև վերջ պատասխան տալ գործողությունների համար:

Ընդ որում, Առյուծների որոշումն անխախտելի է, հնարավոր չէ նրանց ստիպել փոխել այն: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում դավաճանություն, երբեք չեն ներում այն, հույս են ունենում, որ իրենց նեղացնողի հետ որևէ վատ բան տեղի կունենա:

Կենդանակերպի 5 ամենավրեժխնդիր նշանները

Կշեռք:

Թեև Կշեռքները տանել չեն կարողանում կոնֆլիկտներ, վրեժխնդիր են: Նրանք տանել չեն կարողանում անարդարություն, հատկապես, երբ այն իրենց է վերաբերում: Մի կոտրեք Կշեռքների սիրտը, մի նեղացրեք նրանց, հակառակ դեպքում նրանք վրեժխնդիր կլինեն:

Եթե դուք փչացրել եք Կշեռքի կյանքը, նա վստահ է, որ ժամանակն է նույնն անել նաև ձեր կյանքի հետ: Թեև հարկավոր է խոստովանել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար չեն, կարողանում են ներել:

Կարիճ:

Չեն կարողանում բաց թողնել ցավը, վիրավորանքը, ինչի արդյունքում վրեժխնդիր են դառնում: Կարիճները ծրագրում են վրեժը, կարող են այնպիսի հարված հասցնել մարդուն, որ նա երկար ժամանակ չկարողանա ապաքինվել:

Կարիճները խելացի են, նրանց ինտուիցիան լավ է զարգացած: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան փակ են, որ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ են նրանք ծրագրում:

Կենդանակերպի 5 ամենավրեժխնդիր նշանները

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...