4 բաներ, որոնք հասուն տղամարդը չի անի

Ինքնավստահ տղամարդը, որն արդեն որոշ բաներ գիտի կյանքի մասին, հասկանում է, որ իրենից կախված են նաև այլ մարդիկ, և ունի որոշակի արժեքներ, որոնք հատկանշական չեն անփորձ, ոչ հասուն և թույլ մարդուն:

Ահա մի քանի բաներ, որոնք հասուն տղամարդը չի անի․

1. Նա թույլ չի տալիս, որ վախը խոչընդոտի երջանկության և հաջողության իր ճանապարհին

Վախը, լինի դա սխալվելու վախը, մերժվելու թե հերթական հանդիմանանքին արժանանալու, տղամարդկանց ստիպում է մի կողմ քաշվել: Վախի մեջ ապրելը նշանակում է հնազանդ լինել և երբեք չօգտվել ավելի մեծ հնարավորություններից, ինչը կարող է բացասաբար ազդել ձեր կարիերայի, սիրային ոլորտի, մարդկային հարաբերությունների, ինչպես նաև բարոյական վիճակի վրա: Հասուն տղամարդը գիտե, որ վախը ներկա է ամենուր, նա նաև գիտե, թե ինչպես պայքարի դրա դեմ:

Նա առանց տատանվելու դուրս է գալիս իր հարմարավետության գոտուց և ռիսկի է դիմում, նույնիսկ եթե այդ գործողության արդյունքը լինի նրա ինքնասիրությանը մի փոքրիկ հարվածը կամ թեթևակի անհարմարավետությունը: Հասուն տղամարդն ապրում է իր հարմարավետության գոտու եզրին և մշտապես ոտք է դնում անհայտ տարածքներ, որոնք այդ գոտու սահմաններից դուրս են:

2. Նա ինչ-որ բան չի անի ուղղակի ինչ-որ մեկին դուր գալու համար

Դուք հավանաբար հաճախ եք հանդիպում տղաների, որոնք սկսում են աշխատել, որպեսզի իրենց ընկերուհու վրա տպավորություն թողնեն: Կամ էլ տղամարդկանց, որոնք գինու համտեսումների են գնում, որպեսզի շրջապատողները նրանց զիլ տղաների տեղ դնեն:

Դուք նաև բախվել եք այնպիսինների, որոնք չեն շեղվում նախանշված ճանապարհից, որպեսզի ավելի դուր գան վերադասին և գործընկերներին: Իսկ հասուն տղամարդուն ընդհանրապես չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն շրջապատողները: Այդպիսի տղամարդուն առաջնորդում է ավելի լավը դառնալու և իր ընտրած ուղղությամբ զարգանալու անկեղծ ցանկությունը:

Նա սպորտով է զբաղվում, որպեսզի ավելի առողջ և ուժեղ լինի, գրքեր է կարդում դասընթացների է գնում, որպեսզի ընդլայնի իր ճանաչողությունն ու կարողություններն այն ոլորտներում, որոնք նրան օգտակար և հետաքրքիր են թվում:

Այլ խոսքով, նա գիտե, թե ինքն ով է և ինչ է ուզում, ինչպես նաև հարգում ևգնահատում է ուրիշների կարծիքը, առաջնորդվում է միայն նրանով, ինչն ավելի լավ ընտրություն է համարում:

3. Նա իր մտքում իդեալական կնոջ կերպար չի ստեղծում

Շատ հարաբերություններ փլուզվում են, երբ չհասունացած տղամարդիկ գիտակցում են, որ իդեալական կնոջ կերպարը, որոնք նրանք դրել են պատվանդանին և որով հիացել են այս ամբողջ ընթացքում, չի համապատասխանում իրականությանը:

Շատ տղամարդիկ անցնում են խանդոտ հիացմունքից մինչև անիմաստ կնատյացություն ընկած ուղին, երբ իրական կանայք չեն արդարացնում նրանց ակնկալիքները:

Իսկ կանայք այնպիսի արարածներ են, ինչպես տղամարդիկ. նրանք իրենց ուժեղ և թույլ կողմերն ունեն, բնավորության սքանչելի գծերը և ներելի թերությունները, ցանկությունները և վախերը: Հասուն տղամարդը գիտե դա:

Հենց այդ պատճառով նա իրեն կանանց հետ անհամեմատ ավելի հանգիստ է զգում: Նա նրանց նայում է որպես իրեն հավասարների, ինչը նպաստում է առողջ և իսկական հարաբերությունների զարգացմանը:

4. Կնոջ խոսքերը և գործողությունները նրան փակուղի չեն մտցնում

Բացի այն, որ հասուն տղամարդը կնոջն ընկալում է որպես իրեն հավասարի, նա նաև մի պարզ փաստ գիտե. կանայք և տղամարդիկ որոշ մակարդակներում բավականին տարբեր են:

Օրինակ` կենսաքիմիական, հոգեբանական և սոցիալական տեսանկյունից:

Մենք տարբեր կերպով ենք դաստիարակվում և մեր ուղեղը տարբեր կերպ է կառուցված: Հասուն տղամարդը հասկանում է, որ կանայք շփվում են, վիճում և հոգեբանորեն կախված են:

Հենց այդ պատճառով նման տղամարդուն դժվար է փակուղի մտցնել կամ էլ ջղայնացնել կանացի խոսքերով և արարքներով, և դա ավելին է, քան իրերին տարբեր տեսանկյունից նայելու կարողությունը: Ամբողջ հարցը կանացի հոգու և նրանց մարմնի լեզվի ավելի խորը ընկալումն է:

5. Նա չի վիրավորվում

«Բարկությունից կառչելը նույնն է, թե թույն խմես և սպասես, թե ուրիշ մարդ կմեռնի», – Բուդդա:

Վեճերը տեղի կունենան ընտանիքի անդամների, ընկերների, սիրեկանների, գործընկերների միջև: Դա անխուսափելի է, եթե դուք ինչ-որ մեկի հետ բավականին շատ ժամանակ եք անցկացնում:

Սակայն հասունության ակնհայտ նշան է վեճից հետո հանգստանալու և բոլոր բացասական զգացումներից ազատվելու կարողությունը: Հասուն տղամարդուց դուք այսպիսի ֆրազներ կլսեք. «կներես, ես սխալ էի», «մոռացիր դրա մասին, դա ոչ մի կարևորություն չունի» կամ «դա վաղուց արդեն անցյալում է»:

Նման տղամարդը ներողություն է խնդրում և առաջ է շարժվում: Եթե դուք կուտակեք վիրավորանքը, դա միայն կթունավորի ձեր հարաբերությունները և փորձանք կբերի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: