Բարոյական զարգացածության մակարդակը որոշող պարզ թեստ

Այս թեստը XX դարի կեսերին ստեղծել է հոգեբան Լորենց Քոլբերգը։

Այստեղ չկան հարցեր սովորությունների, նախընտրությունների, հայացքների և այլնի մասին։

Պետք է ընդամենը պատկերացնել առաջարկված իրավիճակը և անկեղծորեն պատասխանել հարցերին։

Առաջարկում ենք ձեզ փորձել այս հետաքրքիր թեստը։

Հայնցը և իր հիվանդ կինը

Բարոյական զարգացածության մակարդակը որոշող պարզ թեստ

Մեր հերոս Հայցը հուսահատ է. նրա կինը մահանում է քաղցկեղից։

Բժիշկների կարծիքով միայն մեկ դեղ կա, որ կարող է փրկել նրան դեղագետի վերջերս հայտնագործած դեղը, որը նրանց հարևանությամբ է ապրում։

Լավ է, որ դեղագետը հարևանությամբ է ապրում, վատ է, որ ժլատությունից նա ինքնարժեքից 10 անգամ ավել գին է ասում՝ 2000 դոլար մեկ չափաբաժնի համար։

Հայնցը դեղագործին խնդրում է մի քիչ էժան վաճառել դեղը կամ պարտքով տալ այն, սակայն նա չի համաձայնում։

Այդ ժամանակ Հայնցը որոշում է կոտրել դեղատան դուռը և գողանալ դեղը։

Բարոյական զարգացածության մակարդակը որոշող պարզ թեստ

1. Պե՞տք է արդյոք Հայնցը գողանար դեղը։ Ինչով է դա ճիշտ կամ սխալ։

2. Արդյոք Հայնցը պարտավորություն կամ պարտավորվածություն ունի գողանալու դեղը։

3. Եթե Հայնցը չսիրեր կնոջը, կգողանա՞ր նա դեղը կնոջ համար։ Եթե ոչ, տարբերություն կա՞ նրա արարքի մեջ, եթե նա սիրում է կամ չի սիրում իր կնոջը։

4. Ենթադրենք, որ ոչ թե կինն է մահանում, այլ օտար մեկը, պե՞տք է աչդյոք Հայնցը օտարի համար գողանա դեղը։

5. Ենթադրենք, որ դա ընտանի կենդանի է, որին նա սիրում է։ Պետք է արդյոք Հայնցը գողանա դեղը կենդանուն փրկելու համար։

6. Կարևո՞ր է, որ մարդիկ անեն ամեն բան, ինչ կարող են, որպեսզի փրկեն մեկ ուրիշի կյանքը։

7. Գողանալը հակաօրինական է։ Արդյո՞ք դա վատ է բարոյական առումով։

8. Արդյոք պետք է մարդիկ փորձեն անել ամեն բան, ինչ կարող են, որպեսզի ենթարկվեն օրենքին։

Բարոյական զարգացածության մակարդակը որոշող պարզ թեստ

Իմանալ արդյունքները

Այս թեստի գաղտնիքն այն է, որ մենաբանվում է ոչ թե հենց ընտրությունը, այլ այն, թե ինչ նկատառումներով է ընդունվել այդ որոշումը։

Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հաջորդ մակարդակ իր մեջ այս կամ այն չափով ներառում է նախորդները։

Ընդամենն առանձնացվում է 3 տեսակետ, որոնցից յուրաքանչյուրը բարոյական զարգացման 2 մակարդակ ունի։

Երեխայի տեսակետ. «Ի՞նչ կանեն ինձ հետ»

Մակարդակ № 1:

Ենթարկում և պատժի նկատմամբ վախ։ Այս մակարդակում Հայնցը չպետք է կողոպտի դեղատունը, քանի որ իրեն բանտ կգցեն։ Կամ նա պետք է դա անի, քանի որ դեղը 200 դոլար արժե, պարզապես դեղագործն է ժլատ։

Սա փոքր երեխայի բարոյական զարգացածության մակարդակն է, որը դեռ չի կարողանում ապրել հասարակության մեջ նրա կանոններով։

Նա դատում է արարքների և հետևանքների մասին ըստ այն բանի, թե ինչով է դա իրեն սպառնում, ինչ պատիժ կհետևի, իսկ իրերի արժեքը նրա աչքերում գերազանցում է կյանքի արժեքին։

Մակարդակ № 2:

Դու՝ ինձ, ես՝ քեզ։ Հայնցը պետք է փրկի կնոջը, որովհետև հակառակ դեպքում կտառապի նրա մահիից։ Այս մակարդակի հիմքը սեփական շահն է և մի քիչ օգուտ շրջապատի համար։ Բարոյական պահերն այստեղ դեր չեն խաղում։

Եթե դուք արել եք ձեր ընտրությունը, ղեկավարվելով այս նկատառումներով, հնարավոր է, որ ձեզ այնքան էլ հեշտ չէ հասարակության մեջ։ Եսասիրական հակումները կարող են խանգարել ձեզ հասկանալ մարդկանց և շփվել նրանց հետ։

Դեռահասի և հասուն մարդու տեսակետ. «Ի՞նչ կմտածեն իմ մասին»

Մակարդակ № 3:

խելոք տղա (խելոք աղջիկ). Հայնցն ուզում է լավը երևալ կնոջ աչքերում, այդ պատճառով էլ գնում է գողության։ Կամ չի գնում, քանի որ ամեն հնարավորն արել է օրենքի շրջանակներում, և մենք չենք կարող որևէ բանում նրան կշտամբել։

Սա դեռահասի տիպիկ մակարդակն է։ Հասուն մարդն այս մակարդակում կարող է բավական ինֆանտիլ և ուրիշի կարծիքից կախված լինել։

Մակարդակ № 4:

Օրենքի հաղթանակ։ Գողանալն արգելված է, այդ պատճառով էլ Հայնցը չպետք է դա անի։ Կամ նա կգողանա դեղը և հետո կհանձնվի ոստիկանությանը և կփոխհատուցի դեղագործին։ Սա հասուն մակարդակն է։

Եթե դուք այս ճանապարհն եք ընտրել, կարելի է պնդել, որ սովորաբար դուք օրենքի շրջանակներում եք գործում։ Ձեզ համար կարևոր են պարտքի և հասարակական դերի զգացողությունը։

Առաջադեմ տեսակետ. «Ինչ ես կմտածեմ ինքս իմ մասին»

Մակարդակ № 5:

Մարդու իրավունքներ։ Հայնցը գողանում է դեղը, որովհետև յուրաքանչյուրս ունենք ապրելու իրավունք և այն օրենքից վեր է։

Կամ նա չպետք է գողանա դեղը, քանի որ դա դեղագործի սեփականությունն ու եկամուտն է, որոնց իրավունքը նա ունի։

Դուք համբերատար եք, հարգում եք ուրիշների սկզբունքները և հաստատ գիտեք. Ձեր ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը։

Մակարդակ № 6:

Արդարություն և ունիվերսալ էթիկա։ Հայնցը պետք է վերցնի դեղը, քանի որ մարդու կյանք փրկելն ավելի մեծ արժեք է, քան սեփականության իրավունքը։

Կամ նա չպետք է գողանա. դեղն իրեն չի պատկանում և այն ուրիշներին էլ է պետք։

Դուք առաջնորդվում է արդարության զգացումով և այսպես կամ այնպես եք վարվում այն պատճառով, որ այդպես ճիշտ է, այլ ոչ թե, որ մտածում եք այլ մարդկանց կարծիքի մասին կամ պատժվելու վախից։

Քոլբերգը նշում էր, որ մշտապես այս մակարդակում գործող մարդի գրեթե չկան։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: