Ինչու են փետրվարին ծնված նորածիններն այդքան առանձնահատուկ

Փետրվարը տոներով լի ամիս է, ներառյալ Վալենտինի օրը:

Շատերի համար, կարծես, իդեալական ամիս է` կարճ և հաճելի:

Բայց եթե ձեր երեխան ծնվել է փետրվարին, ապա այս ամիս կրկնակի յուրահատուկ կլինի ձեզ համար:

Գիտությունը ասում է, որ փետրվարին ծնվածները նման չեն մյուսներին։

Ահա թե ինչու

1. Կարիերայի հնարավորություններ.

Ըստ Հարվարդի հետազոտողների, փետրվարյան երեխաները գրեթե միշտ ավելի բարձրահասակ և ծանրաքաշ են, քան տարվա մյուս ամիսներին ծնված իրենց հասակակիցները: Եվ այս ցուցանիշներն արդեն նկատելի են 7 տարեկանում: Սա նշանակում է, որ նրանք սպորտում հաջողության հասնելու հիանալի շանսեր ունեն, հատկապես NBA ում:

Իսկ նաև ձմռանը ծնված երեխաները ցույց են տալիս լավագույն արդյունքը թեստերում` ինտելեկտի մակարդակը որոշելու համար: Ըստ գիտնականների, ձմեռային երեխաները իրենց հասակակիցներից տարբերվում են ոչ միայն մարդաբանական ցուցանիշներով, այլև նյարդամագնիսական ունակություններով:

2. Ստեղծագործական հմտություններ

Միացյալ Թագավորության վիճակագրության ազգային գրասենյակը պնդում է, որ փետրվարին ծնված մարդիկ մյուսներից ավելի շատ են դառնում արվեստագետ կամ երաժիշտ։

Ամերիկացի սոցիոլոգների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փետրվարին մեծ թվով հայտնի մարդիկ են ծնվել: Նրանց թվում են Բոբ Մարլին, Ջենիֆեր Էնիսթոնը, Շակիրան, Էշթոն Քաթչերը, Բորիս Պաստեռնակը, Չարլզ Դիքենսը և շատ ուրիշներ։

Այս ամիս նաև ԱՄՆ-ի շատ նախագահներ են հայտնվել, օրինակ` Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12) և Ռոնալդ Ռեյգանը (6 փետրվարի)

3. Հազվադեպ ծննդյան օր

Փետրվարը ոչ միայն տարվա ամենակարճ ամիսն է և ձմեռային սեզոնի վերջին ամիսը, այն նաև տարբեր երկարության է: Օրինակ, այս տարի ինչ-որ մեկը իսկապես հաջողակ կլինի, քանի որ փետրվարի 29 ի ծննդյան օրը հազվադեպ է լինում։

Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր երեխան 4 տարին մեկ է նշելու իր տոնը: Բայց նա կկարողանա իր ընկերների մոտ գլուխ գովել իսկապես անսովոր ծննդյան ամսաթվով…

Ոմանք նշում են իրենց ծննդյան օրը փետրվարի 28 ին, ոմանք` մարտի 1 ին: Բայց, այնուամենայնիվ, «իսկական» թռիչքային ծննդյան օրը եզակի բան է։

Գիտե՞ք այս ամսվա ընթացքում ծնված մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: