9 ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր գործողություններ. դիմահարդարի խորհուրդներ

Դիմահարդարման և պլաստիկ վիրահատությունների շուկան այսօր ծառայությունների լայն ցանց է առաջարկում: EnterTrain–ը ներկայացնում է հայտնի դիմահարդարի խորհուրդները այն մասին, թե որ գործողություններն են ոչ միայն անօգուտ, այլև առողջության համար վտանգավոր:

1. Լիպոկսացիա

9 ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր գործողություններ. դիմահարդարի խորհուրդներ

Լիպոկսացիան ընդհանուր նարկոզով ընթացող վիրահատական միջամտություն է: Վերականգնողական կուրսը երկար է տևում: Հյուսվածքները լրջորեն վնասվում են: Բացի դրանից, մարմնի մի հատվածից ճարպը հեռացնելուց հետո այն կարող է կուտակվել մեկ այլ՝ բոլորովին անսպասելի մասերում՝ դաստակի, պարանոցի, նախաբազուկների հատվածներում:

Այսօր լիպոկսացիային փոխարինելու է եկել կրիոլիպոլիզը՝ ճարպերի հեռացումը սառույցի միջոցով, ինչը ավելի բնական է, և կողմնակի բարդություններից զերծ:

2. Հոնքերի դաջվածք

9 ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր գործողություններ. դիմահարդարի խորհուրդներ

Դաջվածքը շատ դժվար է մաշկից հեռացնելը: Ժամանակի ընթացքում պիգմենտը կարող է և փոխել գույնը: Ոչ մի դիմահարդար չի երաշխավորի, որ 2-3 տարի անց ձեր հոնքերը կանաչ երանգ չեն ստանա:

3. Վերևի կոպի դաջվածք

Նույն խնդիր է, ինչ հոնքերի դեպքում: Բացի դրանից, տարիքի հետ կոպերը իջնում են, և սլաքի դաջվածքը անհամատեղելի է դառնում աչքի նոր ձևի հետ:

4. Հետույքի ձգում

Այս թանկարժեք գործողության թերություններն ավելի շատ են, քան առավելությունները: Ստացված արդյունքը տևում է մեկ տարի, և այդ ընթացքում չի կարելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, պար, մերսում, սաունա, մեկ ժամից ավելի երկար նստել նույն դիրքով և այլն:

5. Վակուումային մաքրում

Ուլտրաձայնը կամ վակուումը չի կարող ամբողջովին մաքրել դեմքը: Ավելի արդյունավետ է համակարգված մաքրումը:

6. Սիլիկոնե իմպլանտներ այտոսկրերին

9 ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր գործողություններ. դիմահարդարի խորհուրդներ

Վիրահատական միջամտություն է, և ոչ մի բժիշկ չի կարող ասել, թե այդ վիրահատությունից հետո ինչ տեսք կունենաք 2-3 տարի հետո. իմպլանտները կարող են ավելի ընդգծել ձեր դեմքի ծերացումը: Ավելի լավ տարբերակ է լցահարթիչը: Դրանք պակաս վտանգավոր են և ժամանակի ընթացքում լուծվում են:

7. Շրթունքների մեծացում

9 ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր գործողություններ. դիմահարդարի խորհուրդներ

Ուրախալին այն է, որ ուռած շրթունքների նորաձևությունը գնալով հնանում է, և պետք է մտածել, որ շրթունքների բնական տեսքը անհամեմատ ավելի հմայիչ է:

8. Մաշկի մեխանիկական հարթեցում

Այս գործողության ժամանակ հեռացվում է մաշկի մակերեսային շերտը, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այն չի վնասի ներքին շերտերին, ինչի հետևանքով սպիներ կառաջանան:

9. Խոր քիմիական պիլինգ

Այդ պիլինգի բաղադրության մեջ մտնում է ուժեղ ազդող թթու՝ ֆենոլը: Այն կարող է ներթափանցել մաշկի խորքային շերտերը և վնասել դրանք, ինչի հետևանքով սպիներն անխուսափելի են դառնում:

Այնպես որ, գեղեցկությունը, ճիշտ է, զոհեր է պահանջում, բայց արժե երկար մտածել այդ զոհաբերություններին դիմելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ