Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Շատերը ցանկանում են վերադառնալ իրենց նախկին հարաբերություններին: Երբեմն դրա համար կան բավականին լավ և լուրջ պատճառներ, սակայն հիմնականում շատ շուտ պարզ է դառնում, որ դա վատ միտք էր:

1. Այս անգամ ամեն բան այլ կերպ է լինելու

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Ո՛չ, չի լինելու, այսինքն՝ լինելու է, ամեն բան ժամանակի հետ փոխվում է, սակայն այս պարագայում՝ դեպի վատը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերամիավորված զույգերն ավելի շատ կենտրոնանում են իրենց հարաբերությունների բացասական երևույթների վրա՝ անտեսելով ողջ դրականն ու լավը: Նրանք չեն փորձում բարելավել հարաբերությունները, այլ շարունակ կենտրոնանում են անցյալի բացասականի և սխալների վրա:

2. Նա լիովին փոխվել է

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Դե, մարդիկ նույնպես չեն փոխվում: Համենայն դեպս, ոչ առանց լուրջ պատճառի: Անգամ ամենաչնչին սովորությանը վերջ տալու համար մարդուն հարկավոր է ժամանակ և լուրջ մոտիվացիա: Իսկ ձեր նախկինն ունի՞ այդ լուրջ մոտիվացիան:

3. Ոչ ոք ինձ նրանից լավ չի ճանաչում

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Այո՛, դուք շատ ժամանակ եք իրար հետ անցկացրել և լավ եք ճանաչում միմյանց: Այնուամենայնիվ, իրար լավ ճանաչելը չփրկեց ձեզ բաժանումից: Իսկ գուցե հենց դա՞ է պատճառը: Զուգընկերների միջև միշտ պետք է մի թեթև առեղծված լինի, դիմացինին լիովին ճանաչելը նրան մեր աչքերում ձանձրալի և անհետաքրքիր է դարձնում:

4. Բոլորը կատարյալ ապուշներ են, ես նրանից լավին չեմ գտնի

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է, սակայն այս պահին դուք դա ունակ չեք նկատելու, քանի որ նոր մեկի հետ հարաբերությունները ձեզ կստիպեն դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից, իսկ դուք հավանաբար չեք ցանկանում խախտել ձեր ներկայիս բալանսը:

5. Նա անթերի չէ, բայց իմն է

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Մարդկային ուղեղն ավելի զգայուն է կորուստների հանդեպ, քան ձեռքբերումների: Սակայն մի պահ կանգ առեք և մտածեք՝ ի՞նչն է ավելի լավ՝ լինել երջանիկ ձեզ իսկապես համապատասխան մեկի հե՞տ, թե՞ դժբախտ, բայց «ոչ անթերի ձերի հետ»:

6. Ես ժամադրությունների ժամանակ չունեմ

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Նոր մեկի հետ հանդիպելը հիանալի հնարավորություն է լայնացնելու մտահորիզոնը: Արտասահմանում, օրինակ՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին ամուսնացածների 17%-ը ծանոթացել է համացանցի միջոցով: Գուցե արժե դա էլ փորձե՞լ:

7. Այժմ մենք ընկերներ ենք, դե իսկ հետոն հետո կերևա

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Որպես կանոն՝ նախկինների միջև ընկերական հարաբերությունները շատ փխրուն են, չկա վստահություն: Ավելին՝ պարզվում է՝ նախկինի հետ ընկերներ լինելու ցանկությունը կարող է լինել մտավոր խանգարման նախանշան:

8. Դուք մի քիչ խմել եք, համբուրվել, հիմա էլ կարծում եք, որ կարող եք միավորվել

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Սա բավականին տարածված երևույթ է: Սակայն սա չի նշանակում, որ պետք է միավորվել: Դա նշան չէր, դա ուղղակի սխալմունք էր:

9. Ոչ ոք անթերի չէ

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Ոչ ոք անթերի չէ, իսկ ո՞վ է անթերի մեկին ցանկանում: Ոչ ոք: Եվ դուք չեք բաժանվել, քանի որ ինչ-որ մեկն անթերի չէր, դուք պարզապես անհամապատասխան էիք: Համակարպվեք դրա հետ և առաջ նայեք:

10. Նախկինս ինձ մենակ չի թողնի

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Բաժանումից հետո նախկին զուգընկերներից մեկը (հիմնականում տղան) հանկարծակի սկսում է ակտիվություն ցուցաբերել, զանգել, գրել, անսպասելի հայտնվել մոտակայքում: Դուք կարծում եք, որ նա ձեզ սիրում է, չի կարողանում մոռանալ: Իրականում նա ցանկանում է իրավիճակն իր վերահսկողության տակ պահել, համոզվել, որ ձեր կյանքում նոր մեկը չի հայտնվել, քանի որ անգամ բաժանումից հետո էլ նախկինին նոր մարդու հետ տեսնելը տհաճ է, հատկապես, եթե ինքներդ դեռ նոր հարաբերություններ չեք սկսել:

11. Գուցե ես չափազանցնո՞ւմ եմ

Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Միգուցե և չափազանցնում եք: Եթե ձեր բաժանման պատճառը եղել են բարեկամները, աշխատանքը կամ էլ այլ արտաքին գործոններ, ապա երկրորդ փորձը կարող է և հաջողությամբ պսակվել: Սակայն հիմնականում բաժանման պատճառները լինում են շատ ավելի լուրջ, օրինակ՝ դավաճանություն: Իսկ դա իսկապես լուրջ պատճառ է հարաբերություններին մեկընդմիշտ վերջ տալու համար

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ