Ահա լավագույն 3 արդյունավետ դիմակները, որոնք ես պատրաստում եմ տանը:
Ծանոթ բաղադրիչներից պատրաստված տնային դիմակները շատ անգամներ ավելի լավն ու առողջ են, քան գործարանայինը, այնպես որ դրանք միշտ առաջնային են լինելու: Առաջարկում եմ փորձել 3 պարզ բաղադրատոմսերից որևէ մեկը և ինքներդ համոզվել արդյունավետության մեջ:
Բաղադրատոմս 1. Տոնուս հաղորդող դիմակ` նորմալ և յուղոտ մաշկի համար
Սպիտակ կավը գերազանց աշխատանք է կատարում թե յուղոտ և թե նորմալ մաշկը տոնուսավորելու գործում։
Այն պատրաստելու համար 2 ճաշի գդալ կավը սենյակային ջերմաստիճանում նոսրացնում ենք եռացրած ջրի մեջ, ավելացնում ձվի սպիտակուց, 5 մլ մեղր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդը 15-20 րոպե քսեք դեմքին և լվացեք տաք ջրով։
Բաղադրատոմս 2. Խոնավեցնող դիմակ նորմալ մաշկի համար
Երբ անհրաժեշտ է խոնավացնել նորմալ մաշկը, թուրինջի դիմակն է միշտ օգնում։
Դրա ստեղծումը շատ ժամանակ չի պահանջում։ Երկու գրեյպֆրուտի նախապես մանրացրած միջուկը խառնել ձվի դեղնուցի հետ, տարածել դեմքին և թողնել 10-20 րոպե, ապա լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։
Բաղադրատոմս 3. Խոնավեցնող դիմակ չոր մաշկի համար
Հատկապես չոր մաշկին է անհրաժեշտ բարձրորակ խոնավացում` ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը:
Չորությունը հիանալիորեն վերացվում է կաթնաշոռի դիմակով: Այն պատրաստելու համար հարկավոր է խառնել 2 ճաշի գդալ տաքացրած կաթը 50 գրամ կաթնաշոռի հետ` մինչև համասեռ զանգված դառնալը, առանց գնդիկների: Արդյունքում ստացված պատրաստի խյուսը քսեք դեմքին 10-50 րոպե և լվացեք հարմար ջերմաստիճանի ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: