Փայտե տակառներ
Այսօր ձեռքի աշխատանքները շատ տարածված են. հին իրերը կարող են ստեղծագործական գաղափարներ ներշնչել: Բացի գեղագիտական հաճույք պարգևելուց, հին իրերին նոր կյանք տալով՝ հոգ ենք տանում նաև շրջակա միջավայրի մասին:
Ներկայացնում ենք փայտե հին տակառներից պատրաստված անհավանական իրեր, որոնց ծանոթանալով՝ հնարավոր կլինի նորանոր գաղափարներ կյանքի կոչել:
1. Պատի դարակներ
Տակառները կարելի է սղոցել և ամրացնել պատին՝ ներսից դարակներ ամրացնելով: Արդյունքում կարելի է լոգասենյակի համար հարմար պահարան ստանալ:
2. Փայտե բուխարի
Գինու հին տակառները կարելի է օգտագործել որպես այգու համար դեկոր՝ դարձնելով այն բուխարի:
3. Հայելի
Այս գաղափարը կյանքի կոչելու համար ոչ թե տակառն է պետք, այլ նրա մետաղյա շրջանակը:
Եվս մի գաղափար հայելի ստանալու համար: Այս անգամ կարելի է օգտագործել սղոցված տակառի միջնամասը:
4. Լվացարան
Հրաշալի գաղափար է լոգասենյակի դիզայնի համար:
Կարելի է լվացարանը տեղադրել նաև պարտեզում:
5. Սեղանիկ
Հրաշալի լուծում պարտեզի համար:
Հարմար լուծում բարի համար:
Սուրճի սեղաններ կարելի է պատրաստել երկու եղանակով՝ տակառը երկարությամբ և լայնությամբ կտրելով:
Կարելի է նաև մակերեսը ծածկել այլ նյութով:
6. Հարսանեկան ձևավորում
Հարսանեկան երեկույթի կամ մեկ այլ արարողության ժամանակ հյուրերը կարող են իրենց մաղթանքները թողնել նման կերպով ձևավորած տակառի վրա:
7. Թաղար
Հին տակառից կարելի է յուրօրինակ փոքրիկ այգի ստանալ:
8. Տնային կենդանիների բներ
Գինու տակառներից կարելի է նաև բներ պատրաստել տնային կենդանիների համար:
9. Օրորոց
Ո՞վ կարող էր մտածել. ահա այսպիսի յուրօրինակ օրորոց կարելի է ստանալ տակառից:
10. Լապտեր
Պարտեզը լուսավորելու համար տարբեր զարդանախշերով լապտեր կարելի է պատրաստել:
11. Սառցարան
Այսպես կարելի է հարմար սառցարան պատրաստել շշերի համար:
12. Մինի բար
Ինչու չվերածել գինու հին տակառը գինու շշեր պահելու հարմարավետ բարի:
Խորհուրդ
Տակառներին թարմ տեսք տալու համար կարելի է օգտագործել գունավոր լաքեր:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: