Կյանքի վեց կանոն, որոնք մենք հասկանում ենք միայն երեսուն տարեկանին մոտ

Դեռահաս տարիքում մենք բոլորս էլ մտածում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում, որ խելացի և իմաստուն ենք։ Եվ միայն տարիներ անց հասկանում ենք, որ եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ապա շատ բաներ կփոխեինք։ Դա մենք հասկանում ենք արդեն 30–ին մոտ տարիքում։ Այսօր այն կանոնների ցանկն ենք ներկայացնում, որոնք պարզորոշ ձևավորվում են մեր գլխում, երբ մենք արդեն բավական փորձառու ենք դառնում։

1. Ուրիշի կարծիքը՝ ոչինչ է

Կյանքի ամենակարևոր օրենքն է։ Ուրիշների կարծիքն ընդամենը կարծիք է։ Նրանք չեն քեզ հետ միասին ուրախանում, տխրում, լաց լինում կամ ծիծաղում։ Արա այնպես, ինչպես ճիշտ ես համարում։

2. Ժամանակն ավելի քիչ է, քան քեզ թվում է

Ամեն բան հետաձգելը և վերջին պահին թողնելը մեծ ռիսկ է ինքդ քեզ համար։ Դու պարզապես կարող ես բաց թողնել պահը։ Ամեն բան արա այստեղ և հիմա։ Պետք չէ սպասել կոնկրետ պահի կամ դեպքի։

3. Քեզ համար ոչինչ մի խնայիր

Այո, թեկուզ այն գեղեցիկ նոթատետրերը, որոնց մեջ ափսոսում ես գրել, գեղեցիկ սպասքը, որը միայն տոն օրերին ես հանում, մոմերը, որոնք ափսոսում ես վառել և այն գեղեցիկ շրթներկը, որին չես ուզում այդքան փող տալ։ Հիշիր, որ դու արժանի ես լավագույնին։

4. Ծրագրեր

Խոսելով ինչ–որ մեկի հետ ծրագրերիդ մասին, իմացիր, որ դրանք կարող են չկատարվել։ Դա բնության օրենքն է։ Զարմացրու ավելի լավ է արդյունքներով, այլ ոչ թե ծրագրերով։

5. Դու քեզ համար միակն ես

Քո ամենալավ ընկերը դու ինքդ ես։ Դու այս աշխարհ ես եկել միայնակ և միայնակ էլ գնալու ես։ Մնացած ամեն բան և բոլորը անցնում են։

6. Ռիսկ

Եթե ինչ–որ բան ես որոշել անել՝ արա։ Ռիսկի դիմիր, գործիր և մի վախեցիր։ Շատ մտածելն ու ծանրութեթև անելն այնքան էլ լավ գաղափար չէ։ Այդպես կարող ես բաց թողնել հնարավորությունդ։ Ավելի լավ է անես ու զղջաս, քան չանես և կրկնակի զղջաս։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...