Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Բաղադրիչներ

  • ալյուր — 470 գր
  • շաքարավազ — 6 ճ/գդ
  • ձու — 1 հատ
  • կաթ — 250 մլ
  • խմորիչ — 11 գր
  • աղ — 0.5 թ/գդ
  • կարագ — 200 գր
  • նարինջ — 1 հատ
  • կիտրոն — 1 հատ
  • չամիչ — 150 գր
  • ընկույզ — 150 գր
  • դարչին — 0.5 թ/գդ
  • վանիլին — 1 պտղունց
  • հիլ(кардамон) — 2 հատ
  • շաքարի փոշի — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Ամանի մեջ խառնում ենք 450 գր ալյուրը, 4 ճ/գդ շաքարավազը, խմորիչն ու աղը: Կաթը եռացնում ենք, ավելացնում 50 գր կարագը և կամաց-կամաց լցնում չոր բաղադրիչները: Խմոր ենք հունցում, ծածկում խոնավ սրբիչով և թողնում 30 րոպե:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Նարինջն ու կիտրոնը կեղևազրկում ենք և հյութը քամում: Հյութը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին, ավելացնում չամիչը և 2 ճ/գդ շաքարավազ:

Ընկույզներն ու հիլը մանրացնում ենք, ավելացնում վանիլինն ու դարչինը: Այս ամենից հետո կրակից վերցնում ենք չամիչները և զանգվածի մեջ ավելացնում ենք ընկուզային խառնուրդը: Հովացած զանգվածը խառնում ենք 150 գր կարագի հետ:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Խմորը գրտնակում ենք, մեջը դնում միջուկն ու ռուլետանման փաթաթում:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Ռուլետի ծայրերը միացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20 րոպե հանգիստ թողնում: Այնուհետև 2-3 սմ հեռավորություններով կտրվածքներ ենք անում և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե, ինչից հետո էլ ևս 20 րոպե՝ 180 աստիճանում:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Պիրոգը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Ահա և վերջ:

Համեղ ու յուրահատուկ կարկանդակ տոնական սեղանների համար

Զատիկին առաջարկում ենք համեղ պիրոգ պատրաստել

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:</p

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...