Կենդանակերպի նշաններ, ովքեր ամենահաճախն են տառապում անպատասխան սիրո պաճառով

Հնարավոր է՝ կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին գրավում են մարդիկ, ում երբեք չեն կարող հասնել։

Խոյ։

Այս ուժեղ, համարձակ մարդիկ մշտապես վազում են մարդկանց ետևից, ովքեր չեն ցանկանում նրանց հետ լինել։ Ընդ որում, Խոյերն ակնարկները չեն հասկանում։ Խոյերն ինքնավստահ են, ինքնաբավ  և ամբողջ սրտով հավատում են, որ եթե հիմա իրենց չեք սիրում, կսիրեք ավելի ուշ, քանի որ նա ձեզ ցույց կտա իր յուրահատկությունը։

Ցուլ։

Ցուլերը սովորել են ստանալ ուզածը, ինչպես երեխան սովոր է քաղցրավենիք ստանալ։ Որպես կանոն՝ նրանք սիրահարվում են մարդկանց, ում հասնել չեն կարող, բայց շատ են ցանկանում։ Ցուլի կամակորությունը նրան թույլ չի տալիս բաց թողնել «զոհին», և նա շարունակ փորձում է գայթակղել այդ մարդուն, ով, հնարավոր է՝ չի էլ նկատում սիրարահարված Ցուլի փորձերը։ Սակայն դեպքերի մեծամասնությունում Ցուլն արագ հոգնում է, հատկապես, եթե ընտրյալը նրան ձեռք չի մեկնում։ Ես փորձել եմ․ ահա Ցուլի գլխավոր նշանաբանը։

Կարիճ։

Կարիճն ինքնավստահ փորձում է հասնել սիրելիին։ Նրա մտքով անգամ չի անցնում, որ վերջինս կարող է չցանկանալ իր հետ լինել։ Այդ պատճառով էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են զարմանալ, երբ հասկանան, որ զգացմունքները փոխադարձ չեն։ Կարիճը չի համակերպվի այն հանգամանքի հետ, որ իրեն մերժել են։ Նա կշարունակի փորձել, մինչև հոգնի։

Աղեղնավոր։ 

Դասական ռոմանտիկներ, ովքեր շատ խորն են սիրահարվում։ Դեռահասների նման կարող են սիրահարվել հայտնիների։ Եթե չեք նկատում Աղեղնավորի ջանքերը, նա կարող է ձեր շուրջ սարեր շուռ տալ, որպեսզի մի փոքր բարեհաճ լինեք։ Ի դեպ, Աղեղնավորները մշտապես սիրահարված են։ Դա անհրաժեշտ է նրանց։

Ձկներ։

Սերն այնքան կարևոր է Ձկների համար, որ նրանք այն փնտրում են՝ որտեղ հնարավոր է, այսինքն՝ բոլոր «սխալ» վայրերում։ Ձկները ցանկանում են սիրել ու սիրված լինել, քանի որ դա նրանց կյանքի իմաստն է։ Ձկներն ատում են միայնությունը և շատ են կախված մյուսներից։ Նրանք այնպիսի ջանասիրությամբ են իդեալական զուգընկերոջ փնտրում, որ միշտ սխալ մարդու են ընտրում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ