Այս 15 պարզ սովորույթները կարող են անճանաչելիորեն փոխել Ձեր կյանքը դեպի լավը

Փոխեք Ձեր սովորությունները, իսկ ավելի լավ է՝ ձեռք բերեք նորերը և կտեսնեք, թե ինչպես է Ձեր կյանքն ինքնըստինքյան փոխվում դեպի ավելի լավը:

1. Ամեն օր ժամանակ հատկացրեք ընթերցանությանը

Եթե Դուք ամեն օր կարդաք 30-ական րոպե, ապա շաբաթական կստացվի 3.5-ական ժամ: Այսպես 2-4 շաբաթվա ընթացքում Դուք կարող եք ավարտել 1 գիրք: Միայն պատկերացրեք՝ դա 12-24 գիրք է մեկ տարվա ընթացքում:

2. Աշխատեք չչարաշահել ներողություն խնդրելը

Եթե Դուք չափից շատ եք ներողություն խնդրում և առանց տեսանելի պատճառի, ապա մարդիկ կարող են մտածել, որ Դուք փորձում եք գոհացնել իրենց: Դա միշտ չէ, որ լավ կլինի Ձեզ համար:

3. Իրերը մի տեղից մյուսը մի դրեք, այլ հավաքեք դրանք

Սա լավ խորհուրդ է Ձեր մայրիկների և տատիկների կողմից, որը պետք կգա նաև հիմա, երբ Դուք արդեն մեծ եք: Հիշեք՝ կարգուկանոնն իրերում հավասար է կարգուկանոնին մտքերում և գլխում:

4. Լվացեք սպասքն ամեն օր

Պարզ խորհուրդ, որը կօգնի Ձեզ ազատվել կեղտոտ սպասքի սարից:

5. Եթե ինչ-որ բան Ձեզանից խլում է 1-2 րոպեից ոչ ավելի, ապա արեք դա հիմա և այստեղ:

Իսկ ինչո՞ւ թողնել վաղվան, չէ՞ որ դրանք կուտակվելու հատկություն ունեն:

6. Աշխատեք պառկել և արթնանալ միշտ միևնույն ժամին

Այս հասարակ հնարքը կօգնի Ձեզ խուսափել անքնությունից:

7. Ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու համար նախատեսված թելը

Դա թույլ կտա խուսափել կարիեսից:

8. Կուտակեք մանր գումար ամբողջ տարվա ընթացքում

Դա կօգնի տնտեսել բավականին մեծ գումար:

9. Քնելուց առաջ կազմեք հաջորդ օրվա պլանը

Դա շատ ժամանակ չի պահանջի, բայց կհեշտացնի Ձեր գործերը:

10. Փորձարկումներ կատարեք՝ վայելչագրության հետ կապված

Այն ժամանակվանից, ինչ համակարգիչը մտել է մեր կյանք, ավելի հազվադեպ ենք ձեռքով գրում, բայց չէ՞ որ պետք է բացիկները ձեռքով գրել:

11. Ամեն օր սովորեք երեքական նոր բառ ինչ-որ օտար լեզվից

Մանրուք է, բայց մեկ ամիս հետո կտեսնեք արդյունքը:

12. Սովորություն դարձրեք մի փոքր տրամադրել թեթև վազքին ամեն օր

Կամաց-կամաց ավելացրեք վազքի ժամանակը:

13. Արթնանալուց անմիջապես հետո հավաքեք Ձեր անկողինը

Չհավաքած անկողինն ուղղակի սարսափելի է:

14. Ձեր սննդակարգին ավելացրեք առողջ մթերքներ

Օրինակ՝ հունվարը դարձրեք խնձորի ամիս, փետրվարը՝ վարսակի, և այդպես շարունակ:

15. Աշխատեք մեդիտացիա անել օրական թեկուզ 5 րոպե

Դա կօգնի Ձեզ ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն և հանգստանալ ծանր օրվանից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ