Ահա որոշ զարդեր, որոնք դուք պետք է կրեք ՝ կախված կենդանակերպի նշանից

Արդեն հազարավոր տարիներ է, ինչ յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ունի իրեն համապատասխան թանկարժեք քարը:

Ահա թե որոնք են դրանք

Խոյ-ադամանդ

Խոյերը լիդերներ են: Միգուցե, նրանք կենդանակեպի միակ նշանն են, ովքեր այդքան մեծ կամքի ուժ ունեն: Այդ իսկ պատճառով էլ նրանց բնութագրական են ադամանդները:

Ցուլ- վարդագույն քվարց

Զգայուն ու նուրբ խոյերին համապատասխանում է նուրբ քվարցը: Չնայած որ նրանք բավականին նուրբ ու փափուկ են, երբեմն կարող են շատ համառ լինել:

Երկվորյակներ-մարգարիտ

Երկվորյակները շատ հաճախ չեն կարողանում ընտրություն կատարել: Մարգարիտը նրանց համար պաշտպանողական դեր է կատարում:

Խեցգետին- տուրմալին

Խեցգետինների համար տան խաղաղությունն ու երջանկությունը ամենակարևորն է, այդ պատճառով էլ այս նշանի տակ ծնվածները պետք է կրեն տուրմալինից պատրաստված զարդեր, որը կարող է օգնել տան երջանկությունը պահելու հարցում:

Առյուծ-ցիտրին

Առյուծները հայտնի են իրենց մեծահոգությամբ: Նրանք մեծահոգի ու առատաձեռն են, բայց ինչպես վայրի բնություւնում, այնպես էլ կյանքում, չեն կարողանում իրեն վերահսկել: Այս քարը հավատարմության և մեծ կամքի նշանն է:

Կույս-շափյուղա

Կենդանակերպի ամենախելացի նշաններից մեկըն է: Այդ պատճառով էլ նրանց համար այս քարը իդեալական է:

Կշեռքներ- մարջան

Նրանց դատողությունն բոլորին է հայտնի: Եթե իրավիճակը մի քանի անգամ և մի քանի կողմից պետք է նայել, ապա նրանք դա շատ լավ կարողանում են անել:

Նրանք կշռադատում են նույնիսկ իրենց խոսքերը, որոշումները և գործողությունները: Փորձում են միշտ ոսկե միջինը անել: Իսկ այս քարը խորիմաստության նշանն է:

Կարիճներ- տոպազ

Նրանք ամենաառեղծվածային կենդանակերպի նշանն են: Նրա ինտուիցիան ուղղակի ապշեցնող է:

Աղեղնավոր- նռնաքար

Անբացատրելի դրական էներգիան, ուրախությունն ու հմայքը Աղեղնավորների գլխավոր այցեքարտն են: Նրանք խելացի ու ստեղծագործ են:

Այծեղջյուր- կանաչ ամեթիստ

Նրանք ամենանպատակասլաց ու ողջամիտ մարդիկ են: Կանաչ ամեթիստը իսկը նրանց համար է:

Ջրհոս-ամեթիստ

Նրանք ազատության սիրահարներ են, քանի որ առաջնայինը անկախությունն ու ազատությունն է:

Ձկներ- կապույտ շափյուղա

Ամենահանգիստ քարերից մեկը՝ կապույտ շափյուղան է: