Ինչպե՞ս են սիրահարվում Կենդանակերպի նշանները

1. Խոյ

Հանգիստ է սիրահարվում, չի հետապնդում իր կրքի օբյեկտին, մրցակիցների հետ պատերազմներ չի կազմակերպում, այլ լուռ և խաղաղ սպասում է իր հերթին:

2. Ցուլ

Սիրհարավելով՝ նա շատ ագահ է դառնում, ուզում է, որ երկրորդ կեսն ամբողջովին իրեն պատկանի: Նա կստիպի փոխադարձաբար սիրել իրեն, նույնիսկ եթե դրա համար պետք լինի ցավեցնել:

3. Երկվորյակ

Անկեղծորեն են սիրահարվում: Սակայն նրանց «ընդմիշտն» առավել հաճախ մոտ կես տարի է տևում, կարող է սիրել երկու ավելի մարդու:

4. Խեցգետին

Դանդաղաշարժ և զգուշավոր է: Կարող է իրեն տանջել մտորումներով. «Իսկ գուցե նա չէ՞», «Իսկ եթե հետո հասկանամ, որ նա չէ՞»:

5. Առյուծ

Սիրո մեջ ծույլ է: Նա չուզենալով խոստավանում է, որ սիրում է, և մինչև վերջ չի կարողանում հասկանալ՝ ինչու պետք է հաշվի նստի ուրիշների հետ, թեկուզ սիրելիների:

6. Կույս

Սիրահարվում է ինչպես վերջին անգամ, պատրաստ է սիրելիին առաջարկել ամենը, ինչ թանկ է իր համար:

7. Կշեռք

Նրանց համար սերն արվեստ և գեղեցկություն է, սիրելիի մասին էֆեկտիվ կերպով հոգ են տանում, հրաշալի սեքսով են զբաղվում:

8. Կարիճ

Նախընտրում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Կարող է հանկարծ սիրահարվել, օրինակ՝ խանութ գնալիս:

9. Աղեղնավոր

Վախենում է, որ սիրո մեջ, ինչպես ամենուր, իրեն վատ կզգա, ուստի չի այրվում կողակից գտնելու ցանկությամբ: Եթե նա դադարի հիշել նախորդ դառը փորձը, կկարողանա ներկայի համար շատ լավ բան անել, նույնիսկ նրան նվիրել կյանքը:

10. Այծեղջյուր

Սիրահարվում են ռացիոնալ, ուստի սեր առաջին հայացքից նրանց դեպքում չկա: Նրանք զգացմունքն ընկալում են որպես շատ թանկարժեք գնում, ուստի իրենց սիրո օբյեկտը կուսումնասիրեն շատ մանրամասնորեն:

11. Ջրհոս

Ճիշտ են սիրահարվում: Իրենք են հոգ տանում սիրելիի մասին, ոչ թե հակառակը:

12. Ձուկ

Պատրաստ են մեծ տարածություն անցնել սիրելիին հանդիպելու համար: Եթե Ձուկը չի տառապում, կորցնում է հետաքրքրությունը սիրավեպի նկատմամբ, ուստի պարբերական դրամաների կարիք ունի: