Այս աղջիկն Instagram-ում երկրպագուների 500 հազարանոց բանակ ունի. ահա թե որն է նրա գաղտնիքը

Ներկայացնում ենք Lil Miquela մականունով աղջկա լուսանկարները, որոնք համացանցում թեժ քննարկումների առարկա են դարձել։

Շատերը փորձում են գուշակություններ անել, ռոբոտ է նա թե 3D գրաֆիկայի արդյունք։

Բանն այն է, որ աղջկա արտաքինը շատ իրական է։ Այնպիսի տպավորություն է, որ նրան ստեղծել են իրական գոյություն ունեցող անձնավորության հիման վրա։

Շատերը ենթադրում են, որ նրա կերպարի վրա բազմաթիվ մասնագետներ են աշխատել։ Ավելին, նրանք ենթադրում են, որ սա իրական աղջիկ է՝ համադրված 3D-գրաֆիկայով։

Հանելուկային Լիլը Instagram-ում էջ ունի։ Նրա ակտիվությանը ավելի քան կես միլիոն մարդ է հետևում։ Նրանք փորձում են գուշակել, թե ով է նա։

Ահա թե ինչ է ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը։ Մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են ռոբոտների կյանքով, քան իրական մարդկանց։