8 նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք մեծացել եք թունավոր ընտանիքում

Հիստերիայի հակումը, անհանգստությունը, հույզերի ճնշումը, ցածր ինքնագնահատականը, ցավոք, որոշ երեխաներ այս ամենը «ժառանգաբար» են ստանում ծնողներից։

Եսասիրությունը և մեծահասակների անտարբերությունը սեփական երեխայի զգացմունքների նկատմամբ անհետք չեն անցնում:

Արդյունքում երեխաները սկսում են մեղադրել ամեն ինչում, զգալ սեփական անօգնականությունը և դժվարություններ ունենալ ուրիշների հետ հարաբերություններ պահպանելու հարցում։

Գիտակցումը սեփական մտավախությունների կօգնի ազատվել նրանցից և դառնալ երջանիկ։

1. Դուք վախենում եք, որ դուք կարող եք հանկարծ շահարկել։

Թունավոր ընտանիքներում մանիպուլյացիան սիրելիներին վերահսկելու միջոց է: Երբ մարդը ամեն օր ճնշում է զգում, դա վերածվում է հուզական բռնության։ Նա դառնում է ուրշներին դժվար վստահող մարդ։ Մշտական զգացումը, որ շահարկում են ձեզ, կարող է վերածվել մի վիճակի, որը հոգեբանները անվանում են «խուսափողական վարքագիծ»։

2. Դուք դժվար եք վստահում ուրիշներին և դժվար եք կառուցում հարաբերություններ մարդկանց հետ։

Երբ մարդը մեծանում է լարված մթնոլորտում, մի ընտանիքում, որտեղ ընդունված է շահարկել և նվաստացնել միմյանց, դա չի կարող չթողնել իր հետքը: Երեխան ծնողներից աջակցություն չի ստանում, նա մշտապես պետք է զգոն լինի։ Հետագայում նա դժվարանում է ազատվել այդ զգացողությունից,նև մարդն այդ վիճակում է լինում մշտապես։ Ի վերջո, երեխան, ով մեծացել է նման պայմաններում, չի կարող սովորել վստահել մարդկանց։

Մարդու մոտ, ով մշտապես ենթարկվում է ընտանիքում ֆիզիկական և էմոցիոնալ բռնության, ձևավորվում է «ճիշտ» փոխհարաբերությունների սեփական պատկերը։ Նա չի պատկերացնում, թե ինչ տեսք ունեն առողջ հարաբերությունները ընտանիքում, որտեղ մարդիկ հոգ են տանում միմյանց մասին, այդ պատճառով էլ միշտ սպասում է սխրանքի։

3. Դուք չափազանց սուր եք տանում անհաջողությունները։

Մարդիկ, ովքեր մեծացել են թունավոր մթնոլորտում, սովոր են մտածել, որ նրանք բավականաչափ լավը չեն կամ նույնիսկ անօգուտ են: Ծնողներն իրենց նկատմամբ բարձր պահանջներ էին ներկայացնում և մեղադրում էին նրանց իրենց սպասումներին չհամապատասխանող լինելու համար։ Այս պատճառով էլ նման ծնողների երեխաներին բնորոշ է ցածր ինքնագնահատականը և նույնիսկ փոքր-ինչ սխալները կարող են դուրս բերել նրանց հավասարակշռությունից նույնիսկ չափահաս տարիքում։

4. Ձեզ մոտ բացակայում է պատկանելիության զգացումը։

Ընտանիքի հավանությունը մարդու հոգեկան առողջության կարևոր բաղադրիչն է: Դա նույնքան կարևոր է, որքան սիրված լինելը և ընտանիքին պատկանելությունը զգալը։ Եթե երեխայի և նրա ծնողների միջև հարաբերությունները կառուցված են ճնշման և վիրավորանքների վրա, փոքր մարդու ներքին աշխարհը կարող է տուժել: Երեխան կարող է զգալ ինքնագնահատման և ցածր ինքնագնահատականի խնդիրներ, ինչը հանգեցնում է նևրոզների և դեպրեսիայի:

5. Դուք շատ ինքնաքննադատված եք։

Ցածր ինքնագնահատականը, որը երեխան ձեռք է բերում թունավոր ծնողների մեղքով, ստիպում է նրան զգալ իրեն հիմար և անիմաստ: Նրան թվում է, թե նա արժանի չէ լավին։ Ինչով էլ որ զբաղվի այդ մարդը, դառնալով մեծահասակ, նա անընդհատ իրեն քննադատելու է և կասկածելու է իր որոշումների վրա, քանի որ նա իրեն ավելի վատն է համարում, քան մյուսները: Դա ստիպում է նրան տառապել, բայց առանց հոգեբանական աջակցության նա չի կարող փոխել իրավիճակը։

6. Դուք մտածում եք ձեր մասին վերջին հերթին։

Ծնողները, ովքեր ֆիզիկապես կամ բանավոր նվաստացնում են իրենց երեխաներին, անտեսում են իրենց զգացմունքները: Երբ երեխաները փորձում են իրենց զգացմունքները հասցնել նրանց, դա միայն բարդացնում է իրավիճակը։ Երեխաները սովոր են թաքցնել իրենց ցավը, վիրավորանքը և զայրույթը։ Կա հավանականություն, որ չափահաս կյանքում այլ մարդկանց զգացմունքները կլինի նրանց համար առաջնահերթություն։

Հույզերի ճնշումը նույնպես ազդում է մարդու ինքնագիտակցության վրա։ Նրանց համար դժվար է հասկանալ, թե ովքեր են նրանք, ինչ են զգում և ինչ են ուզում կյանքից։ Երբ նրանք փորձում են զբաղվել նրանով, ինչ իրենց համար կարևոր է, նրանց մոտ ոչինչ չի ստացվում։ Նրանց խանգարում է անինքնավստահության զգացումն ու մտերիմների աջակցության բացակայությունը։

7. Դուք մշտապես ձեզ անօգնական երեխա եք զգում։

Թունավոր ծնողները երբեմն հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխան մեծացել է։ Անկախ նրանից, թե քանի տարեկան է նա, նրանք շարունակում են կարգավորել նրան որպես անօգնական երեխայի։ Նրանք ուզում են վերահսկել, իսկ երբ դիմադրության են հանդիպում, իրենց այնպես են պահում, ասես խորապես վիրավորել են՝ երեխային ստիպելով իրեն մեղավոր զգալ։

Եթե երեխան չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, եթե նրա անձնական կյանքը կոպտորեն խախտվում է, այնպես որ նա դադարում է իրեն անկախ մարդ զգալ, դա վնաս է հասցնում նրա հոգեկան առողջությանը և հանգեցնում է տագնապալի վիճակների զարգացման, նոր բան սկսելու վախի և հասարակության մեջ մտնելու անկարողության:

8. Դուք հաճախ եք անհանգստանում։

Մարդիկ, ովքեր մեծացել են թունավոր ընտանիքներում, հաճախ ունենում են անհանգստություն։ Ամբողջ մեղքը սնկայուն մթնոլորտն է ընտանիքում, հոգեբանական ճնշումը, ֆիզիկական պատիժները և անվտանգության զգացողության բացակայությունը։ Անհանգստության խանգարումներով երեխաները ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ են ունենում, հաճախ նյարդայնանում են և զգում լարվածություն:

Դուք գիտե՞ք թունավոր ծնողների օրինակներ ձեր շրջապատող մարդկանց մեջ։ Ձեր ծանոթների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր տուժել են ընտանիքում անառողջ իրավիճակից: Պատմե՛ք մեզ այդ պատմությունները։