Ոչ մեկ չի կարողանում այդպես խրատել, ինչպես մեծահասակները:
Նրանք կարող են ինչ–որ բաներ չհասկանալ ժամանակակից տեխնոլոգիաներից, կարող են չիմանալ ժամանակակից նորաձևության թրենդերը, բարոյականության նոր սկզբունքները, բայց նրանք ավելի կարևոր բաներ են հասկանում:
1. Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են այնպես, ինչպես «պետք է»: Նրանց մտքով էլ չի անցնում, որ ամեն ինչ պետք է անել այնպես, ինչպես իրենք են ուզում:
2. Կյանքում ամենակարևորը դու ես, ամեն ինչ կորցնում է իր իմաստը, երբ դու դժբախտ ես: Ուրեմն սեփական երջանկության զգացումը ուրիշի հարմարավետության զգացումի հետ մի փոխիր:
3. Ոչ մեկին չի հաջողվում խուսափել դժվարություններից: Մենք դրանց հետ միշտ էլ բախվելու ենք: Ուրեմն պատրաստ եղեք դրանց:
4. Կյանքի ամենամեծ հիասթափությունները հաճախ անտեղի սպասելիքների արդյունք են:Ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե դու ընդունես, որ ոչ ոք պարտավոր չէ քո սպասելիքներն արդարացնել:
5. Մեր բնավորությունը հաճախ մեր ամենաակնհայտ առավելությունը կամ թերությունն է:
6. Իրականում պայքարի համար միշտ էլ ուժ կա, անգամ այն ժամանակ, երբ դու հյուծված ես: Ուղղակի մի հանձնվիր և դու դա կտեսնես:
7. Միշտ «կարգին» չլինելը՝ նորմալ է: Այդպիսի պահերին կարելի է ընդմիջում տալ ինքդ քեզ, շունչ քաշել, լավ քնել, հանգստանալ, որպեսզի թարմ ուժերով կարողանաս պայքարին վերադառնալ:
8. Պատրաստ եղիր փոփոխություններին: Եվ դրանց համար ուրախ եղիր: Որքան էլ որ սարսափելի թվան այդ փոփոխությունները, դա միշտ էլ նշանակում է առաջ շարժվել: Նույնիսկ եթե դա Ձեզ հետընթաց է թվում…
9. Քաղաքավարի լինելը զինաթափ է անում:
10. Միշտ բարեհամբույր եղեք. մտերիմների հանդեպ, անծանոթների հանդեպ, ինքներդ ձեր հանդեպ: Թող քաղաքաավարությունը, բարեհամբույր վերաբերմունքը և սեփական երջանկության զգացումը ձեր կյանքի ուղեցույցը լինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: