Ի՞նչ տեղի կունենա, եթե երկրագունդը կանգ առնի

Որոշ գիտնականներ ուսումնասիրում են այն հարցը, թե ինչ կլինի, եթե Երկիրը միանգամից կանգ առնի և դադարի պտտվել։ Կարևոր է հասկանալ, որ սա բացառապես տեսություն է, որը իրականում անհնար է ստուգել։ Իսկ դա նշանակում է, որ եթե հիպոթետիկորեն երկիրը կանգ առնի, ապա հնարավոր է ընդհանրապես այլ բաներ տեղի ունենան։

Բոլորս կթռնենք արևելք

Մեր մոլորակը տիեզերքում պտտվում է շատ մեծ արագությամբ։ Այդ պատճառով այն ամենը՝ ինչը գտնվում է մակերեսի վրա միանգամից կտեղափոխվի արևելք։ Դա նման կլինի մեքենայի կտրուկ արգելակման, երբ մարդիկ շարունակում են շարժվել մեքենայի ընթացքի ուղղությամբ։ Իսկ մեկնարկի արագությունը մոտավորապես կլինի 1500կմ/ժ։

Ցունամի

Իներցիայի շնորհիվ ջուրը նույնպես նույն արագությամբ կշարժվի արևելք։ Ջրի բարձրությունը բավական կլինի ափից հարյուրավոր կիլոմետրերի վրա քաղաքները վերացնելու համար։

Երկիրը գունդ կդառնա

Ինչպես գիտեք մեր մոլորակը իդեալական կլոր չէ։ Ձգողականության ուժի շնորհիվ այն գեոիդի ձև ունի։ Դա նշանակում է, որ հասարակածում այն ձգված է։ Կանգ առնելուց հետո մոլորակի ձևը աստիճանաբար կփոխվի և այն կդառնա գնդաձև։

Եղանակային դժողք

Որոշ հաշվարկներով Երկիրը Արևի շուրջ մեկ պտույտ կկատարի, սակայն իր առանցքի շուրջ չի պտտվի։ Այս պարագայում երկրագնդի մի կողմի ջերմաստիճանը կհավասարվի Սահարայի ջերմաստիճանին, իսկ մյուս կողմում միշտ գիշեր կլինի և սառնամանիք։ Իսկ եթե շարժումը տեղի ունենա այլ մոդելով, ապա գիշերն ու ցերեկը  կտևեն տարներ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ