Ամուսիններ Թոմը և Բելինդան այս երեխային գիտեին դեռ մանկուց։ Տարիներ անց զույգը հանդիպեց գեղեցկացած 19-ամյա Ռեբային այն եկեղեցում, որում ծառայում էր Թոմը: Բելինդան նկատեց, թե ինչ հիացմունքով է իր ամուսինը նայում երիտասարդ գեղեցկուհուն և Ռեբային հրավիրեց ընթրիքի։
Բելինդան աղջկան հարցրեց իր կյանքի նպատակների մասին՝ իմանալով, որ 19-ամյա գեղեցկուհին երազում է ընտանիքի և երեխաների մասին, սակայն նրա մոտ չէր ստացվում շփումը հակառակ սեռի հետ: Մնալով ամուսնու հետ մենակ` Բելինդան խնդրեց Թոմին հատուկ ուշադրություն դարձնել խեղճ աղջկան։
Շուտով Թոմի կինն իմացավ, որ Ռեբան հղի է Թոմից: Կանայք հասցրել էին ընկերներ դառնալ և անվանում էին իրար քույրեր: Ընտանիքը որոշեց, որ Թոմը չի հեռանա Ռեբայից և կօրինականացնի իրենց հարաբերությունները: Աղջիկը դարձավ 60-ամյա քահանայի երկրորդ կինը: Զույգը ամուսնացավ եկեղեցում։
Շուտով ծնվեց Թոմի և Ռեբայի դուստրը: Քեթրինը միանգամից երկու մայր ունի` Ռեբան և Բելինդան: Կանայք հերթով են խնամում նորածնին: Երեխայի ծնունդը նույնիսկ ավելի համախմբեց Թոմի ընտանիքը: Տղամարդը վստահ է, որ Սուրբ Գիրքը նրան չի արգելում միաժամանակ երկու կին ունենալ։
Թոմը հերթով է ժամանակ անցկացնում իր կանանց հետ: Այնուամենայնիվ, նրանք բոլորով են գնում ռեստորան կամ միասին զբոսնելու: Ինչպես հասկանում եք, նորապսակների ամուսնությունը գրանցված չէ, բայց ընտանիքը հույս ունի, որ շուտով նրանք կկարողանան հասնել իրենց նպատակին։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ