Մի վախեցիր կորցնել նրան. երկարատեւ հարաբերությունների գաղտնիքներից, որոնք ՊԵՏՔ Է կարդան բոլորը

Մի վախեցիր կորցնել նրան. երկարատեւ հարաբերությունների գաղտնիքներից, որոնք ՊԵՏՔ Է կարդան բոլորը

Մեր հարաբերությունների համար հաճախ մահացու են դառնում անիմաստ վախերը, խանդը, տղամարդուն մեզ մոտ պահելու’ թվում է, թե բնական ցանկությունը: Մեր անվերջ հարցերը, թե գուցե նա դավաճանում է, գուցե գտնի ավելի լավին, գուցե հիասթափվի, ի վերջո տանում են նրա, որ մեզնից հեռանում են այն մարդիկ, ում համար մենք ամենից շատ ենք վախենում: Պետք է հրաժարվել այդ վախերից, քանի դեռ հարաբերությունները չեն հասել իրենց վերջակետին:

Առաջինը` մի նայեք Ձեր կողքի տղամարդուն այնպես, ասես նա միակ տղամարդն է Ձեր ամբողջ կյանքի, անգամ եթե իսկապես այդպես եք կարծում: Այնպես պահեք Ձեզ, ասես Ձեզ հավանողներն ու Ձեր երկրպագուները մի ամբողջ բանակ կարող են կազմել:

Մի հրաժարվեք ուրիշ տղամարդկանց հետ շփումից, բայց իհարկե չանցնելով բոլոր սահմաննները: Տարբերեք թեթև սիրախաղը լուրջ հարաբերություններից: Գուցե Դուք հանդիպեք Ձեր երազանքների տղամարդուն, որն ամբողջովին մոռանալ տա Ձեր ներկայիս ընկերոջը:

Ինքներդ Ձեր հանդեպ հանդուրժող եղեք: Տղամարդու հետ շփվելիս մի փորձեք լինել իդեալական: Մի լարվեք՝ մտածելով, թե ինչպիսի տեսք ունեք, ինչպես եք խոսում և այլն: Ձեզ սխալվելու իրավունք վերապահեք, թույլ տվեք Ձեզ հանգիստ զգալ, ոչ իդեալական: Տղամարդիկ այսպիսի կանանց ավելի շատ են սիրում,քանի որ նրանց կողքին ստվերում են մնում նաև իրենց թերությունները:

Սեքսոպաթոլոգները մի հետաքրքիր օրինաչափություն են նշում. այն կանայք,ովքեր հեշտությամբ են բաժանվում, ավելի վառ օրգազմ են ապրում, քան նրանք, ովքեր «կպչուն են»:

Եվ վերջապես հիշեք, որ տղամարդը կնոջ հետ հարաբերություններում թեթևություն է փնտրում: Հնարավոր է’ անարդար է, քանի որ կանայք ևս իրենց խնդիրներն ունեն, ուզում են կիսվել, թեթևացնել իրենց հոգսը, բայց իսկապես խորհուրդ չի տրվում: Մի ծանրաբեռնեք նրան խնդիրներով: Այն կինը, ով ամուր կառչած է տղամարդուց և անդադար ցույց է տալիս, որ առանց նրա ապրել չի կարող, դժվար թե երկար ժամանակ կարողանա իր կողքին պահել տղամարդուն: Նա կարթնացնի միայն խղճահարություն: Ուզում ես քեզ մոտ պահել’ բաց թող նրան, ազատություն տուր: Պարադոքսալ է, բայց իրականություն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...