4 հարց, որ չի կարելի տալ ընկերուհուն

4 հարց, որ չի կարելի տալ ընկերուհուն

Շփումը ճանապարհ է դեպի առողջ ու երկարատև հարաբերություններ: Բայց երբեմն լռությունը նույնքան կարևոր է, որքան շփումը: Եթե չես ուզում, որ ընկերուհիդ հունից դուրս գա, նեղանա, արտասվի, բղավի և վերջապես լքի քեզ, ապա խուսափիր հետևյալ հարցերից.

1. Ի՞նչ է` էդ տեսքով ես գալու՞: 

Շատ հավանական է, որ այս հարցը հանգեցնի շատ լուրջ վեճի: Եթե ոգևորված չես նրա արտաքին տեսքով, ավելի լավ է նրբանկատորեն առաջարկես միասին որևէ այլ տարբերակ ընտրել, բայց ոչ բռի կերպով ասես, որ հագուստը նրան գիրացնում է կամ գեղեցիկ տեսք չի հաղորդում:

2. Ի՞նչ է պատահել քո… 

Ավելի լավ է չշարունակել: Ինչ էլ պատահած լինի, ավելի լավ է մի հարցրու: Եթե իհարկե նա չի արյունահոսում, կամ գլխին երրորդ ականջ չի բուսնել: Եթե սարսափելի ոչ մի բան չի կատարվել, ապա ավելի լավ է լուռ մնաս:

3. Ի՞նչ կասես սեքսի մասին: 

Անգամ եթե կատակով ես հարցնում, անգամ եթե` լուրջ: Թող աղջիկն ինքը գա այդ որոշման, մի ստիպիր ու մի ճնշիր նրան:

4. Ինչ է` գիրացե՞լ ես: 

Օ, ոչ… Սա աշխարհի ամենասարսափելի հարցն է, որ կարող ես ընկերուհուդ տալ: Նախ նա ինքն էլ շատ լավ գիտի, որ գիրացել է: Դա նրան կցավեցնի, նա կնեղանա, կսկսի իրեն տգեղ զգալ, իսկ դա նշանակում է` ոչ մի սեքս: Կախված նրա բնավորությունից, նա կարող է նաև գլխիդ մի լավ հարսանիք սարքել: Եվ այդպես կշարունակվի մինչև նա նիհարի կամ գտնի մեկին, ով իրեն այդպես էլ է հավանում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...