Տաթևիկ Ադումյանը՝ շքեղ ու էլեգանտ կերպարում

156

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։

Դերասանուհին զգեստը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ, կերպարն ամբողջացրել է գեղեցիկ սանրվածքը։

«Երեկվա մասին»,- մեկնաբանություններում գրել է Տաթեւիկ Ադումյանը։

Լուսանկարն, ակնհայտորեն, դուր է եկել նրա հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել դերասանուհուն։

«Դուք միշտ հիասքանչ եք, շատ էլեգանտ ու ոճային»,- գրել է նրանցից մեկը։

Մեկնաբանություններ