Ինչի՞ց է. որքան բարի ես լինում, այնքան ավելի վատ են քեզ վերաբերվում

Եթե դուք ի ծնե բարի մարդ եք, ապա ձեզ ծանոթ է Ոսկե կանոնը. «Բարություն մի արա՝ չարություն չես ստանա»։ Ինչու՞ է միշտ այդպես։

Մի անգամ ծեր իմաստունի դուռը մի երիտասարդ կին է թակում՝ արցունքն աչքերին և պատմում է իր պատմությունը։

«Ես չգիտեմ, ինչպես շարունակեմ ապրել,– ասում է նա։ Ողջ կյանքս ես մարդկանց այնպես եմ վերաբերվել, ինչպես կցանկանայի, որ իրենք ինձ վերաբերվեին, նրանց հետ անկեղծ եմ եղել, սիրտս եմ բացել նրանց առջև, օգնել եմ ինչով կարողացել եմ, բայց փոխարենը միայն չարություն և ծաղր եմ ստացել։ Խնդրում եմ, ասեք, ի՞նչ անեմ»։

Իմաստունը համբերատար լսում է և աղջկան խորհուրդ է տալիս.

«Մերկացիր և այդպես անցիր քաղաքի փողոցներով»,– հանգիստ ասում է ծերունին։

«Կներեք, բայց ես դեռ այդքան չեմ իջել։ Դուք կամ խելագարվել եք կամ՝ կատակում եք»։

Իմաստունը հանկարծ վեր է կենում, բացում է դուռը և սեղանին հայելի է դնում։

«Դու ամաչում ես փողոցով մերկ քայլել, բայց չես ամաչում հոգիդ մերկացնել աշխարհով մեկ, բացել ինչպես այս դուռն է։ Քո հոգին՝ հայելի է, հենց այդ պատճառով էլ մենք բոլորս մեր արտացոլումն ենք տեսնում այլ մարդկանց մեջ։ Նրանց հոգին լի է չարիքով և արատներով. Հենց այդ պատկերն են նրանք տեսնում, երբ նայում են քո մաքուր հոգու մեջ։ Նրանք այդքան կամ ու արիություն չունեն ընդունելու, որ դու իրենցից լավն ես և փոխվելու»։

«Ինչ անեմ, ինչպե՞ս փոխեմ այս իրավիճակը, եթե ինձանից ոչինչ կախված չէ»,– հարցնում է գեղեցկուհին։

«Արի գնանք իրար հետ, ես քեզ մի բան ցույց կամ… Նայիր, սա իմ այգին է։ Ես տարիներ շարունակ խնամում եմ այս գեղեցիկ ծաղիկները։ Խոստովանեմ, որ երբեք չեմ տեսել, թե ինչպես են բացվում բողբոջները։ Ես միայն տեսնում եմ արդեն բացված ծաղիկները»։

Աղջիկս, սովորիր բնությունից։ Նայիր այս հիասքանչ ծաղիկներին և արա վարվիր նրանց պես. բաց սիրտդ մարդկանց առջև զգուշորեն, որպեսզի ոչ ոք դա չնկատի։ Բաց սիրտդ միայն բարի մարդկանց առջև։ Հեռացիր նրանցից, ովքեր պոկում են թերթիկներդ, ոտքի տակ են գցում և տրորում են։ Քո մեջ նրանք միայն իրենց այլանդակ արտացոլումն են տեսնում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ