«Սերը կո՞ւյր է». ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ սիրահարվում ենք

Սիրահարվածությունը օրգանիզմի համար սթրես է. այդ ընթացքում մենք կորցնում ենք ախորժակը, քունը և հաճախ ենք տագնապում։ Սակայն այդ նոր զգացմունքը գույներ է մտցնում մեր գորշ առօրյայի մեջ։

Ի՞նչ է սիրահարվածությունը։

Իրականում այս հարցին նույնիսկ գիտնականներն են դժվարանում պատասխանել։ Սակայն բժիշկները սիրահարվածությունը կապում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետ։ Քանի որ այս զգացմունքի դեպքում օրգանիզմը սովորականից ավելի մեծ քանակությամբ այնպիսի հորմոններ է արտադրում, ինչպիսիք են դոֆամինը, օքսիտոցինը։ Հենց այդ պատճառով էլ մենք կորցնում ենք իրականության զգացողությունը, քանի որ զգայական անկայունություն է առաջ գալիս։

«Սերը կո՞ւյր է». ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ սիրահարվում ենք

Ինչո՞ւ են սիրուց «կուրանում»

Սերը, ինչպես ցանկացած այլ գործընթաց, իր որոշակի փուլերն ունի։ Հոգեբան Կառլոս Գարսիան սիրո երեք փուլ է առանձնացնում. սիրահարվածություն, կիրք և ընկերություն։ Ինչպես նա գրում է. առաջին փուլում մենք իդեալականացնում ենք մեր սիրելիին, քանի որ հենց այդ ընթացքում են վերը նշված հորմոններն ազդում մեր ուղեղի վրա։ Մենք սիրում ենք ոչ թե մարդուն, այլ մեր գլխի մեջ մեր կողմից ստեղծված կերպարին։ Եվ միայն երրորդ փուլում մեր հորմոնները հանգստանում են և այդ ժամանակ արդեն մենք մեր սիրո օբյեկտին նոր լույսի ներքո ենք տեսնում։

Սերը որպես նևրոզ

Ենթադրենք, որ փոքր ժամանակ մայրը դստերը քիչ է սեր տվել և նրա մոտ սիրո պակաս կա։ Նա մեծանում է, մի տղայի է հանդիպում, որը նրան ջերմությամբ է պարուրում և ուշադրությամբ։ Այս դեպքում հոգեբանները պնդում են, որ աղջկան թվում է, որ ինքը սիրում է նրան, իրականում՝ այդպես նա փոխհատուցում է մայրական սիրո պակասը։

«Սերը կո՞ւյր է». ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ սիրահարվում ենք

Սերը որպես միայնության նկատմամբ վախ

Մեզանից յուրաքանչյուրը վախենում է միայնությունից, այդ պատճառով էլ սիրահարվում ենք, ընտանիք կազմում և երեխաներ ունենում։ Մենակ չմնալու վախից մարդիկ հաճախ փակում են աչքերը զուգընկերոջ թերությունների նկատմամբ։ Եվ գիտակցաբար սիրուց կուրանում են։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...