Խնայողություններ կուտակելու 6 միջոց՝ առանց ինքդ քեզ հաճույքներից զրկելու

Շատերիս մոտ «բյուջեի պլանավորում» արտահայտությունից արդեն տրամադրությունը փչանում է։

Շտապում ենք կիսվել ձեզ հետ մի քանի գաղտնիքներով, որոնք կօգնեն դարձնել ձեր բյուջեն ոչ թե սահմանափակման միջոց, այլ ձեր կյանքի որակը բարելավող գործիք։ Կարդացեք և կիրառեք.

1. 20/80 մեխանիզմ

Այս մեխանիզմի օգտագործումը հետևյալ գործողություններն է ենթադրում.

Սկզբի համար մարեք բոլոր պարտքերն ու վարկերը։

Գործի մեջ դրեք կամ բանկում պահեք եկամտի 20%-ը։ Սա այն փողն է, որ երբեք չի կարելի ծախսել։

Մնացած 80%-ով ապրեք և վայելեք։

Անպայման հիշեք. Սկզբում կողքի ենք դնում, հետո նոր ծախսում ենք։

2. 60/10/10/10/10 մեխանիզմ

Բյուջեի պլանավորման այս տարբերակով եկամուտներն այսպես են բաժանվում.

60 % — հիմնական ծախսեր

10 % — կենսաթոշակային կուտակումներ,

10 % — երկարաժամկետ գնումներ և վճարումներ

10 % — ոչ կանոնավոր ծախսեր,

10 % — զվարճանքներ։

Հիմնական ծախսերի մեջ են սնունդը, կոմունալ ծախսերը, տրանսպորտ, հագուստ։ Երկարատև ծախսերի մեջ կարող են մտնել օրինակ մեքենայի ձեռք բերումը, տան վերանորոգումը և այլն։ Ոչ մշտական ծախսերի մեջ են բժշկի այցելությունը, նվերները, մեքենայի նորոգումը։

Խնայողություններ կուտակելու 6 միջոց՝ առանց ինքդ քեզ հաճույքներից զրկելու

3. «Տասանորդ»

Այս միջոցն առաջարկում է կողքի դնել ցանկացած եկամտի 10%-ը կուտակային հաշվի վրա։ Սա առանձնապես չի անդրադառնում ձեր կյանքի որակի վրա։ եթե զգաք, որ այս 10%-ը հեշտությամբ եք պահում, փորձեք 15% կամ 20%–ով անել նույնը։

4. «Կեսերի մեթոդը»

Այս մեթոդի էությունն այն է, որ գումարային բոլոր մուտքերը պետք է երկու մասի բաժանել. Մեկը ամենօրյա ծախսերի համար, մյուսը՝ բանկում պահելու։ Երբ գումարն ավարտվում է, գնացեք բանկ, և մուտք արած փողից վերցրեք կրկին կեսը։ Ամսվա վերջին սովորաբար ինչ–որ մի գումար մնում է հաշվին։

5. Չորս ծրարների մեթոդը

Սկզբում պետք է հաշվարկել սպասվող եկամտի ընդհանուր չափսը

Հետո դրանից հանում ենք խոշոր գնումների գումարը։

Մնացածից հանում ենք կանոնավոր արվող վճարումնեի գումարը (կոմունալներ, մանկապարտեզի վարձ և այլն)։

Մնացած գումարը բաժանում ենք չորս մասի և չորս ծրար ենք ստանում՝ ամեն շաբաթվա համար մեկ ծրար, որը մենք կարող ենք ծախսել ինչի վրա կամենանք՝ ուտելիք, զվարճանք, հագուստ, տրանսպորտ…

Խնայողություններ կուտակելու 6 միջոց՝ առանց ինքդ քեզ հաճույքներից զրկելու

6. Տատիկի մեթոդը

Այս մեթոդի գաղափարը շատ պարզ է.

Ծախսերի յուրաքանչյուր կարևոր կատեգորիային առանձին ծրար է տրամադրվում, որի վրա գրվում են անվանումն ու գումարը. սնունդ, հագուստ, դեղեր,մեքենա, կոմունալ ծախսեր, խնայողություններ և այլն։

Եթե օրինակ «զվարճանքներ» ծրարի գումարը վերջացել է, ուրեմն այս ամիս պետք է հրաժարվել վճարովի զվարճանքներից։ Եթե «սնունդ» ծրարի գումարն է վերջացել, վերցնում ենք այն ավելի քիչ կարևոր ծրարից։ Հաջորդ ամիս վերանայում ենք այս ծրարի գումարի չափը։

Ամսվա վերջին ծրարներում մնացած գումարը կարելի է տեղափոխել «կուտակումներ» ծրարի մեջ կամ ծախսել ծվարճանքների վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...