Մարմնի 6 հատվածներ, որտեղ ոչ մի դեպքում չի կարելի դաջվածք անել

Դաջվածքները այլևս չեն համարվում ինչ ֊ որ անընդունելի բան։ Մեր օրերում դաջվածքներով մարդկանց էլ չեն մատնանշում և չեն նայում ինչպես վայրենու։

Հիշեք, թե ինչպես էին նայում մարմնի վրա արված նկարներին ասենք 10 տարի առաջ։

Ինչպես ասում են ամենինչ փոխվում է, ամենինչ անցողիկ է։

Նույնիսկ ամենապահպանողական մարդիկ սկսում են այդ մարմնական զարդարանքներին վերաբերվել հանդուրժողաբար և նույնիսկ համակրանքով։

Օրինակ, ես շատ զարմացա, երբ մայրս խնդրեց ինձ տանել իրեն իմ լավ ծանոթի դաջվածքի սալոն։

Իմ մայրն արդեն 56 տարեկան է .. Միևնույն ժամանակ, գեղեցիկի հետևից վազելիս չպետք է մոռանալ գործնականության և անվտանգության կանոնների մասին։ Այդպես օրինակ, դուք գիտե ՞ք, որ գոտիներում ոչ մի դեպքում չի կարելի դաջվածք անել։ Հիմա կպատմեմ

Ոտնաթաթեր

Բանն այն է, որ դաջվածքը միշտ հպվելու է կոշիկի հետ։ Հետևանքներն ակնհայտ են։ Պետք լավ մտածել, նախքան այդ հատվածում դաջվածք անելը։

Թևատակեր

Թևատակերի հատվածում դաջվածք անում են շատ հազվադեպ, չնայած ցանկացողներ լինում են։ Ինքներդ հասկանում եք, որ դրանք իրենց երկարատևությամբ դժվար թե ձեզ ուրախացնեն։

Ուսեր

Եթե դուք ուսապարկերի և զանազան մոդայիկ պայուսակերի սիրահար եք, ուրեմն տվյալ դաջվածքը հաստատ ձեզ համար չէ։

Դաստակներ

Մասնագետները հենց այդ նույն պատճառով խորհուրդ չեն տալիս անել դաջվածքներ։ Այնուամենայնիվ այն շատ գեղեցիկ է ֊ համաձայնեք։

Ձեռքի ափեր

Պետք է հասկանաԼ, որ ձեր ձեռքի ափերի դաջվածքը պրակտիկ չէ , քանի որ մենք հաճախ լվացվում ենք, մեր ձեռքերով անում ենք բոլոր տնային գործերը: Նման դաջվածքը շատ արագ է ջնջվում։

Գոտկատեղ

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այդ հատվածում դաջվածքներ ունենալու գաղափարից: Այս դաջվածքը հարմար չէ ապագա մայրերի համար, քանի որ դա կարող է առաջացնել բազմաթիվ բարդություններ: Նույնը վերաբերում է կոնքերին և ազդրերի ներքին հատվածին