3 պարզ կանոններն օգնեցին կնոջը 43 կգ քաշ գցել

Ամերիկուհի Սոֆի Ռոբերտսը փոքրուց ավելորդ քաշ ուներ: 30 տարեկանում հասկանալով, որ գնալով վիճակն ավելի է վատանում, նա որոշեց նիհարել: Սոֆին խոստովանել է, որ առաջին ամիսներին շատ դժվար է եղել: Փոխարենը 2 տարվա ընթացքում նա կարողացավ 43 կգ կորցնել:

Սպորտով զբաղվելուց բացի նրան օգնեցին 3 պարզ կանոն.

1. Նա չէր գերազանցում օրվա սնունդի կալորիականության չափը:

Աղջիկը որոշեց նիհարել, երբ արդեն 108 կգ էր: Սոֆին հետևում էր օրվա ընթացքում օգտագործած յուրաքանչյուր կալորիային:

Նիհարելու առաջին քայլը՝ քաղցրից հրաժարվելն էր: Նա կարողացավ հաղթահարել քաղցր ուտելու ցանկությունն ու բարելավեց հոգեկան վիճակը:

2. Ամերիկուհին սկսեց հետևել սննդի որակին

Նա ուշադիր հետևում էր օգտագործվող մթերքների բաղադրությանը: Աստիճանաբար, առողջարար մթերքների կիրառումն սովորություն դարձավ:

3. Ռոբերտսը սկսեց ամեն ինչ պլանավորել

Ամեն օր ամերիկուհին 20-րոպեանոց զբոսանք էր կատարում: Երկուշաբթի ճաշացանկ կազմում, հետո ըստ դրա մթերքներ գնում: Դա օգնում է նրան ոչ մի ավելորդ բան չգնել: Այսպես աղջիկը կարողանում է պահպանել իր դիետան:

Առաջին տարին Սոֆին կորցրեց 19 կգ, իսկ երկրորդ տարին՝ 24 կգ: