Սիրելի տղամարդու հետ հարաբերություններն ավելի ամուր դարձնելու մի քանի միջոց

Սիրելի տղամարդու հետ հարաբերություններն ավելի ամուր դարձնելու մի քանի միջոց

Սիրելի տղամարդուն գտնելն այնքան բարդ չէ, ինչքան նրան Ձեր կողքին պահելը: Առաջարկում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ամրացնել հարաբերությունները սիրելի տղամարդու հետ:

1.Հետաքրքրվեք սիրելի տղամարդու խնդիրներով, կիսեք նրա հետ ուրախության և տխրության պահերը: Նրան Ձեզ հետ պետք է հետաքրքիր լինի, նա պետք է զգա, որ Դուք իրեն հենարան եք և ցանկացած դժվարության դեպքում կաջակցեք: Սիրելին պետք է լինի ոչ միայն ցանկության օբյեկտ, այլ նաև հավատարիմ ընկեր:

2. Մի փոքր խանդը չի խանգարի: Վատ չի լինի, եթե Ձեր տղամարդն զգա` ուրիշ տղամարդիկ էլ են հետաքրքրված Ձեզնով: Իհարկե, սահմաններն անցնել պետք չէ, առավելագույնը Ձեզ կարող եք թեթև սիրախաղ թույլ տալ: Տղամարդը պետք է հասկանա, որ կարող է ցանկացած պահի Ձեզ կորցնել, այդ դեպքում նա ամեն ինչ կանի` Ձեզ նվաճելու համար:

3.Եղեք տարբեր: Եթե մշտապես քնքուշ եք և նման «տնային փիսիկի», ապա երբեմն անհրաժեշտ է փորձել ճիշտ հակառակ կերպարը: Այդպիսի հակադրությունը թույլ կտա նրան հասկանալ, որ Դուք անկանխատեսելի եք:

4.Ընդլայնեք Ձեր շփումների շրջանակը, գտեք նոր հոբբի և հետաքրքրություններ: Չանտեսեք Ձեր սիրելի զբաղմունքները` հանուն սիրելի տղամարդու, նա պետք է հասկանա, որ Դուք բացի իրենից այլ հետաքրքրություններ էլ ունեք: Այդ ժամանակ նա կուզենա ամեն ինչ անել` Ձեր ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու համար: Հետաքրքիր զբաղմունքները Ձեզ կտան նոր գիտելիքներ և անկախություն, իսկ դա նշանակում է, որ Դուք կդառնաք ավելի հետաքրքիր զրուցակից:

5.Սեռական կյանքում բազմազանությունը ևս ամուր հարաբերությունների գրավականն է: Աշխատեք անկողնում լինել տարբեր, հանելուկային և առեղծվածային:

6.Ծրագրավորեք Ձեր ապագան: Մտածեք ավանդույթներ, որոնք Ձեզ կմիավորեն: Օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր միասին գնացեք կինո, հաճախեք ինչ-որ տեղ, ուր երեկոն կկարողանաք միասին անցկացնել: Նման դեպքերում, եթե նա խախտի ավանդույթը, ապա մեղքի զգացումն ապահովված է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...