Ի՞նչն է օգնում տղամարդուն հավատարիմ մնալ կնոջը

Օքսիտոցինը կամ, ինչպես հաճախ անվանում են,«սիրո հորմոնը» լավացնում է էմոցիոնալ փոխհասկացողությունը և ամրացնում սոցիալ-հոգեբանական կապը:

Այս հորմոնն ունի նաև իր բացասական կողմը: Այն պակասեցնում է ուրիշ մարդկանց հանդեպ վստահությունը’ երբեմն արտահայտվելով նաև ագրեսիայի միջոցով:

Բոննի համալսարանի գիտնականները փորձաքննություն են անցկացրել՝ որպես կամավոր ընտրված տղամարդկանց տալով պլացեբոյի և օքսիտոցինի չափաբաժին:

Դրանից հետո փորձության մասնակցին փակել են սենյակում գրավիչ աղջկա հետ և հետևել, թե ինչ հեռավորության վրա են նրանք շփվելու միմյանց հետ: Պարզվում է, որ ազատ տղամարդիկ մոտեցել են կանանց՝ մինչև 50-60 սմ հեռավորություն պահպանելով: Իսկ օքսիտոցինով «մշակված» տղամարդիկ գեղեցկուհիներին 70-80 սմ-ից ավել չեն թողել մոտենալ իրենց:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց օքսիտոցինն է, որ օգնում է տղամարդկանց պահպանել հավատարմությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ