Ինչպե՞ս են սիրահարվում տարբեր կենդանակերպի նշանները

Ինչպե՞ս են սիրահարվում տարբեր կենդանակերպի նշանները

Խոյ.

Խոյի կենդանակերպի նշանի տակ ծնված անձը կարող է սիրահարվել միայն լավ ճաշակ ունեցող մարդուն: Այսինքն, այն մարդուն, ով կհասկանա, որ խոյը իդեալական է, անբիծ և ամենալավը աշխարհում:

Ցուլ.

Սիրահարված ցուլը անհապաղ խոստովանում է իր զգացմունքները` վստահ լինելով, որ նա սիրված է, ցուլը շուտ անցնում է գործի: Նա չի ընկնում մանրուքների հետևից:

Երկվորյակներ

Այսօր բուռն սիրահարված երկվորյակը վաղը կարող է չհիշել, որ սիրահարված է եղել: 

Խեցգետին

Որպեսզի խեցգետինը սիրահարվի, նա պետք է իմանա, որ բացի նրանից իր ընտրյալին սիրում է մեկ այլ անձ: Խեցգետինը ցանկանում է ունենալ ամեն ինչ միայն ամենալավը: Նա չի ցանկանում ունենալ այն, ինչը պահանջարկ չունի:

Առյուծ.

Սիրահարված առյուծը պատրաստ է ամեն ինչի: Սիրո մեջ առյուծը առավել նման է վիշապօձի, քան առյուծի: Նա իր ընտրյալին կուլ է տալիս ամբողջությամբ, քանի որ նա չի ցանկանում կիսել նրան ոչ մեկի հետ:

Կույս. 

Սիրահարված կույսը կփորձի իր ընտրյալից դարձնել իդեալական մարդ, իսկ եթե նրա մոտ դա չհաջողվի անել, կույսը կհեռանա, որպեսզի կատարելագործի մեկ ուրիշին:

Կշեռք. 

Կշեռքը` նվաճելով սիրելիի սիրտը, ընկնում է փակուղու մեջ, քանի որ չգիտի ինչ անել դրա հետ: Իսկ քանի որ կշեռքի սիրտը մեծ է և նուրբ, նրան միշտ շրջապատում են մարդիկ, որոնց հետ չգիտի, թե ինչ պետք է անել:

Կարիճ. 

Եթե սիրահարված կարիճը հասկանա, որ նրա զգացմունքները փոխադարձ են, նա խորը հիասթափություն կապրի: Նա կհիասթափվի և` իր սիրելիից, և` իր զգացմունքներից, և` առհասարակ սիրուց: Կարիճը կհեռանա և կսկսի փնտրել ոչ այնքան հասանելի անձի:

Աղեղնավոր.

Աղեղնավորը սիրահարվում է, քանի որ միասին ավելի հետաքրքիր է զբաղվել սպորտով և անցկացնել ամառային արձակուրդները: Նրա կարծիքով լավ ընկերը և լավ սեքսը բավականին համատեղելի են: Եթե լավ ընկերոջ մեջ նա գտնի նաև լավ սեքս, ապա անպայման կսիրահարվի:

Այծեղջյուր.

Որպեսզի այծեղջյուրը սիրահարվի, պետք է, որպեսզի նրա ամբողջ ընտանիքը սիրահարվի նրա հետ մեկեղ: Եթե ընտանիքը սիրի նրա ընտրյալին, ապա այծեղջյուրը այդ մարդու հետ պատրաստ կլինի ապրել մինչև կյանքի վերջ:

Ջրհոս.

Ջրհոսը երբեք չի սիրահարվի անպատճառ: Նա այդպիսի մարդ չէ: Ջրհոսը պետք է հետևի իր ընտրյալին:

Ձկներ.

Որպեսզի ձկները սիրահարվեն, նրանց դեռ բռնել է պետք: Ով բռնի, նա էլ կլինի սիրելին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...