Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

Երբեմն այնքան դժվար է լինում նախաճաշ պատրաստելը, որ և՛ արագ լինի, և՛ կշտացնող ու համեղ։

Նման դեպքերում օգնության է հասնում պանրով ռուլետը, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում Positive-ը։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • 500 գրամ հավի փափկամիս
  • 180 գրամ պինդ տեսակի պանիր
  • 4 ձու
  • 2-3 ճ․գ․ ալյուր
  • 3 ճ․գ․ թթվասեր
  • Ոչ մեծ գլուխ սոխ
  • Համեմունքներ
  • Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Պանիրը քերեք խորը թասի մեջ։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

2. Պանրի վրա կոտրեք ձուն, ավելացրեք ալյուրը, թթվասերը, համեմունքները։ Լավ խառնեք։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

3. Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռեք և բուսայուղ քսեք։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

4. Պանրային զանգվածը լցրեք յուղաթղթի վրա և հնարավորինս համաչափ տարածեք։ Թխեք 180 աստիճանի տակ մոտ 15 րոպե։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

5. Հավի միսը աղացեք, սոխը մանր կտրատեք և ավելացրեք խճողակին, աղ, սխտոր և համեմունքներ արեք, խառնեք։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

6. Խճողակը զգուշությամբ տարածեք պանրի զանգվածի վրա՝ հենց տապակի մեջ։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

7. Ռուլետի նման փաթաթեք։ Յուղաթղթի վրայից 2 տակ փայլաթիթեղ փաթաթեք։ Ստացված «կոնֆետը» թխեք մոտ մեկ ժամ 180 աստիճանի տակ։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

8. Ռուլետը կտրատեք և մատուցեք տաք վիճակում։

Պանրով ռուլետ ջեռոցում․ արագ նախաճաշի հրաշալի տարբերակ

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...