Նկարում պատկերվածի պարզ հարցի պատասխանը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:
Կանադացի հոգեբանները մշակել են տեսողական թեստ, որի հիման վրա հնարավոր է պարզել, թե ինչ սխալներ է թույլ տալիս հարցվողը և ինչու:
Նայեք կոլաժին և ընտրեք ավելը, որը գրավեց ձեր ուշադրությունը:
Կարդացեք ձեր նախընտրածի նկարագրությունը:
Ավել №1
Դուք հաճախ եք ծուլանում։ Ձեզ համար դժվար է ստիպել ինքներդ ձեզ անել ինչ–որ արժեքավոր բան և հաջողությունների հասնել կյանքում:
Թվում է, որ դրված նպատակը չարժե վատնած ջանքերին, և ավելի հեշտ է ոչինչ չանել, քան ժամանակ վատնել ձեր աշխատանքի չերաշխավորված հաջող արդյունքի վրա:
Հենց այդ պատճառով է դուք դոփում նույն տեղում` չկարղանալով առաջ շարժվել ոչ աշխատանքում, ոչ էլ ձեր անձնական կյանքում:
Ավել №2
Դուք չափազանց անվճռական մարդ եք: Վախենում եք սխալներից և նախապես տրամադրված եք ձախողման՝ առանց նույնիսկ կատարելու որևէ գործողություն` ձեր երազանքն իրականություն դարձնելու համար:
Ձեզ թվում է, որ ձեր շրջապատում բոլորը ավելի խելացի ու տաղանդավոր են, ուստի նախընտրում եք հանգիստ նստել մի կողմում և կողքից դիտել կյանքը:
Նույնիսկ եթե դուք հաջողության եք հասնում, կարծում եք, որ սա միանգամյա բախտ է, և դա այլևս չի կրկնվի։
Ավել №3
Դուք չափազանց թեթևամիտ եք: Դուք չունեք լրջություն, անփութորեն եք վերաբերվում կարևոր խնդիրներին և հույսը դնում եք հաջողության վրա:
Ձեր անպատասխանատվությունը հանգեցնում է ձեզ հանձնարարված խնդիրների լիակատար ձախողմանը:
Վստահ եք, որ ամեն ինչ ինչ-որ կերպ ինքն իրենով կլուծվի` առանց ձեր մասնակցության:
«Դե, սա աշխարհի վերջը չէ», — համարում եք դուք, երբ հերթական անգամ ձախողվում եք:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: