Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

Մեր իրական պատմության հերոսուհին մի աղքատ մեքսիկուհի է, ով ապրում է ամենամոտ քաղաքից 80 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում: Եվ այնուամենայնիվ, ամբողջ աշխարհն իմացավ Ինես Ռամիրեսի մասին` շնորհիվ «բժշկական հրաշքի» վերածված եզակի դեպքի:

Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

Ինեսը տարիքով էր և արդեն 7 երեխա ուներ, և նա սպասում էր 8 -ին: Կնոջ բոլոր ծննդաբերություններն ընդունել է ամուսինը, քանի որ գյուղում բժիշկ չկար, միայն տեղացի անասնաբույժն էր, որը հիմնականում զբաղվում էր կովերով և ձիերով: Երբ Ինեսը զգաց առաջին կծկումները, նա պատրաստվեց ինքնուրույն ծննդաբերել։ Բոլոր ընտանիքի անդամները, բացառությամբ իր 6-ամյա որդու, ամբողջ օրով դաշտ էին գնացել։

Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

Այնուամենայնիվ, անցավ մի քանի ժամ, և կինը հասկացավ, որ ինչ -որ բան այն չէ: Ցավն ուժեղացավ, եւ երեխան նույնիսկ չէր էլ մտածում շարժվել տեղից։ Ինեսը որոշեց ինքնուրույն գործել: Անզգայացումից նա միայն ուժեղ խմիչք ուներ, իսկ գործիքներից` խոհանոցային դանակ: Ինեսն իր 6-ամյա որդուն ուղարկեց անասնաբույժի մոտ և գործի անցավ: Նրան հաջողվեց կտրվածք անել և ձեռքերով դուրս բերել երեխային, որից հետո կինը ուշագնաց է եղել:

Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

Ժամանած անասնաբույժը շշմեց իր տեսածից: Այնուամենայնիվ, նա կտրվածքը կարեց սովորական կարի թելով և ուղարկեց Ինեսի ընտանիքի հետևից` նրան շտապ քաղաք հասցնելու: Տեղի հիվանդանոցի բժիշկները, իմանալով կատարվածի մասին, չէին կարողանում հավատալ, որ կինը ինքն է կեսարյան հատում արել իրեն, և նույնիսկ հաջողվել է ողջ մնալ: Ինեսը շտապ վիրահատության է ենթարկվել: Պարզվել է, որ կինը անգիտակցաբար վնասել է իր աղիքները, բայց միևնույն ժամանակ ինտուիտիվ կերպով չի դիպչել կենսական օրգաններին:

Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

10 օրվա ընթացքում Ինեսը ոտքի կանգնեց և նորածին որդու հետ գնաց տուն: Եվ նրա եզակի դեպքը մտավ համաշխարհային բժշկության պատմության մեջ:

Կինն իրեն կեսարյան հատում արեց և ողջ մնաց: Ինես Ռամիրեսի պատմությունը

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ