Սա անհավանական հաջողության պատմություն է:
Այսօր մենք ուզում ենք պատմել մի աղջկա մասին, ով չի կոտրվել կյանքի դժվարություններից, այլ ընդհակառակը, ճանապարհին հանդիպած բոլոր փորձությունները հանգեցրել են երջանիկ կյանքի։
Ֆիլիպինուհի Մարիսել Ապատանն ընդամենը 30 տարեկան է, բայց նա արդեն օրինակ է դարձել, թե ինչպես է մարդն իր երազանքի ճանապարհին գլուխ հանում լուրջ խնդիրներից։ Նա աշխատում է որպես խոհարար։ Աղջիկը հեշտությամբ կարող է կտրել նույնիսկ ամենափոքր մրգերը, օրինակ՝ ելակն ու խաղողը, նա գիտի ինչպես պատրաստել կրեմի զանազան դեկորացիաներ և նրա մոտ ստացվում է հրուշակեղենի արվեստի իսկական գործեր։
Թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա, եթե նա ձեռքեր ունենար, բայց այս աղջիկը հմտորեն գլուխ է հանում առանց դրանց էլ։ Մարիսելը հայտնի խոհարար է, ով աշխատում է 5 աստղանի հյուրանոցում և պատրաստում անհավանական աղանդեր։ 20 տարի առաջ նրա հետ տեղի ունեցավ մի սարսափելի պատմություն, որը պարզապես գլխիվայր շուռ տվեց նրա կյանքը…
Երբ նա 10 տարեկան է եղել, հորեղբոր հետ գնացել է ջրի, հետդարձի ճանապարհին նրանց վրա ավազակներ են հարձակվել։ Աղջկա հարազատին սպանել են, կտրել վիզն ու ձեռքերը։ Մարիսելը մահացած է ձևացել, և դա փրկել է նրա կյանքը։ Աղջկան կիսամեռ տեղափոխել են հիվանդանոց, նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել, իսկ ձեռքերն այլեւս հնարավոր չի եղել փրկել։ Այսպիսով, նա պետք է նորից սովորեր անել սովորական բաները և կարողանար անել առանց արտաքին օգնության առօրյա կյանքում:
Երբ Մարիսելը վերադարձավ դպրոց, սկսվեցին նոր փորձություններ, դաժան երեխաներն անընդհատ ծաղրում և վիրավորում էին նրան։ Բայց դա չկոտրեց կամային տեր աղջկան, նա հաջողությամբ ավարտեց դպրոցը և գնաց սովորելու:
2008 թվականին ավարտել է Լուրդես քոլեջը՝ ստանալով հյուրանոցների և ռեստորանների կառավարում մասնագիտություն: Մարիսելն ամուսնացավ և ունեցավ դուստր։ Ամուսինն օգնում է սիրելիին ընտանեկան բիզնեսում, բացի ռեստորան վարելուց, ընտանիքը պատվերով տորթեր է պատրաստում։
«Ես իսկապես յոթ տարեկանից զբաղվել եմ խոհարարությամբ,- ասում է Մարիսելը:
Նա շատ պատասխանատու ուսանող էր, չնայած դասընթացի ընթացքում հաշմանդամություն ունեցող միակ ուսանողն էր: Բայց ամենակարևորն այն է, որ աղջիկը կարեկցանք չի փնտրել, ընդհակառակը, մյուսների հետ հավասար է սովորել։ Մասնակցել է տորթերի զարդարման մրցույթներին։ Տեսեք, թե ինչպես է շեֆ-խոհարար Ապատանը վարվում ձմերուկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: