9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել

1. Գեներ

Մարսողության վրա մեծապես աղդում են գեները:

2. Կալորիաների անբավարար քանակություն

Երբ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութեր չեն բավարարում, մարսողությունը դանդաղում է:

Ձեզ մի սահմանափակեք չափազանց խիտ դիետաներով և լսեք ձեր մարմնին: 3–4 ժամը մեկ ուտելով՝ կուշտ կլինեք և չափից շատ չեք ուտի:

3. Ջրազրկում

Երբ մարմնում հեղուկը պակասում է, մարսողությունը դանդաղում է: Աշխատեք պարբերաբար ջուր խմել օրվա ընթացքում, ցանկալի է՝ սառը, քանի որ օրգանիզմն էներգիա կծախսի այն տաքացնելու վրա:

4. Ալկոհոլի օգտագործում

Նաև վատացնում է նյութափոխանակությունը:

5. Քնի պակաս

Քնի պակասը մեծացնում է օրգանիզմում կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի քանակը, որը մեծացնում է սրտի հիվանդությունների, դիաբետի և ընկճախտի ռիսկը:

Ըստ հետազոտողների՝ քնի պակասը մարսողությունը դանդաղեցնում է միջինում 8%–ով և հանգեցնում է ճարպակալման:

6. Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն

Մարզումների ժամանակ էներգիա եք ծախսում՝ այդպիսով արագացնելով նյութափոխանակությունը:

7. Վիտամին D-ի պակաս

Վիտամին D–ն դրականորեն է ազդում նյութափոխանակության վրա և խթանում է աղիներից ֆոսֆատների, կալցիումի և մագնեզիումի ներծծումը:

8. Քրոնիկական սթրես

Քրոնիկական վիճակի հասած սթրեսը դադարեցնում է ինսուլինի արտադրությունը և նյութափոխանակությունը:

9. Ածխաջրերի պակաս

Առանց ածխաջրերի մարսողությունը դանդաղում է, մարդու թուլություն և քնկոտություն է զգում: Ամենօրյա սննդակարգում ավելացրեք ամբողջական հատիկեղենով հաց, մրգեր և բանջարեղեն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ