Ինչպես արագ նորացնել «սպանված» կաթսաները չժանգոտվող պողպատից, որպեսզի դրանք փայլեն

Կրային նստվածք

Ինչպես արագ նորացնել «սպանված» կաթսաները չժանգոտվող պողպատից, որպեսզի դրանք փայլեն

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 ճ. գ. սոդա
  • 1 ճ. գ. ատամի մածուկ
  • 1 ճ. գ. 9%-անոց քացախ

Ինչ անել՝
Մածուկը հաստ շերտով քսեք: Կաթիլ-կաթիլ քացախ ավելացրեք: Խառնուրդն անմիջապես տարածեք մակերևույթին, 5 րոպե անց լվացեք:

Կրային նստվածք և բծեր

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 թ. գ. բուսական յուղ
  • 1 ճ. գ. 9%-անոց քացախ

Ինչ անել՝
Սպունգի վրա յուղ լցրեք, սրբեք չժանգոտվող պողպատե իրը: Հետո մաքուր սպունգը թրջեք քացախի մեջ ու ևս մեկ անգամ սրբեք:

Թույլ այրվածք

Ինչպես արագ նորացնել «սպանված» կաթսաները չժանգոտվող պողպատից, որպեսզի դրանք փայլեն

Անհրաժեշտ կլինի՝
Ատամի մածուկ

Ինչ անել՝
Միջոցը հաստ շերտով լցրեք ամանի վրա: Թողեք 1-2 րոպե չորանա: Ատամի մածուկը լվացեք սառը ջրով, չժանգոտվող պողպատե իրը լավ չորացրեք սրբիչով:

Ուժեղ այրվածք

Անհրաժեշտ կլինի՝

  • Մեկ սրվակ գրասենյակային սոսինձ
  • Կես տուփ կրածնավորված սոդա
  • 1 ճ. գ. մաքրող միջոց (փոշի)

Ինչ անել՝
Սոսինձը, սոդան և մաքրող միջոցը լցրեք դույլի մեջ: Դրեք նաև հին կեղտոտ սպասքը: Վրան ջուր լցրեք այնքան, որ իրը 2-3 սմ-ով ծածկվի ջրով: Այն եռացրեք մեկ ժամ կամ ավել: Հետո զգուշությամբ հանեք և լվացեք սովորական ձևով:

Ուշադրություն՝ մինչ ջուրը եռա, միացրեք օդամաքրիչը և բացեք պատուհանը: Պետք չէ տաքացուցիչի մոտ կանգնել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ