Կենդանակերպի 5 եսասեր նշանները

Աղեղնավոր:

Դեպքերի մեծամասնությունում խոստանում են այն, ինչ երբեք չեն անում: Առանց տատանվելու ասում են այն, ինչ կարող է ցավ պատճառել մարդկանց:

Անհամբեր են, հոգ չեն տանում մարդկանց մասին, ովքեր շրջապատում են իրենց: Նպատակներին հասնելու համար կանցնեն մարդկանց զգացմունքների ու ճակատագրերի վրայով:

Այծեղջյուր:

Չեն կարողանում ներել: Նույնքան պատասխանատու են, որքան նեղացկոտ, հիշաչար: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ձեզնից որևէ բան ստանալու, կանեն դա:

Խոյ՝ դասական եսասեր:

Երբեք չեն անի այն, ինչ չեն ցանկանում կամ ինչ իրենց դուր չի գալիս: Մյուս կողմից՝ նրանք այնքան աշխատասեր են, որ երբեք կանգ չեն առնում՝ մշտապես առաջ շարժվելով:

Միայն թե այս ամենը Խոյերն անում են իրենց համար. ուրիշների համար կարող են անգամ մատը մատին չտալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կանեն այն, ինչ հարկավոր է իրենց, նույնիսկ երբ դա անհարմարություն է պատճառում մյուսներին:

Առյուծ՝ ինքնասիրահարված եսասեր:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան են զբաղված իրենցով, որ ժամանակ չունեն մյուսների համար: Մարդիկ Առյուծներին հետաքրքրում են միայն այնքանով, թե որքան են պաշտում իրենց:

Առյուծներն աշխատում են միայն սեփական «ես»-ի վրա, իսկ ամենը, ինչ կատարվում է ոչ իրենց անձի շուրջ, քիչ է հետաքրքրում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին:

Կույս:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապրում են հետևյալ սկզբունքով՝ ցանկացած հարցի վերաբերյալ կա երկու կարծիք՝ իմը և սխալը: Միշտ քննադատում են մյուսների կարծիքները, անկեղծ վրդովմունքով մերժում ցանկացած, նույնիսկ ճշմարիտ ու ձեռնտու որոշում, կարծիք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ