Կենդանակերպի այս նշանին Ձեր կյանքում ունենալը բախտավորություն է։

Կա կենդանակերպի մի նշան, որին աստղագետները համարում են չափազանց խարիզմատիկ և լիդերի հատկություններով օժտված։ Եվ դրանք Խոյերն են։

Խոյը կենդանակերպի առաջին նշանն է ու գուցե հենց այդ պատճառով է սիրում միշտ լինել առաջինը և զբաղեցնել լիդերի դիրք։ Չնայած համառ բնավորությանն ու զգացմունքայնությանը՝ նրանք շատ բարի և խոցելի են։

Եթե Դուք Խոյից օգնություն խնդրեք, նա, անկախ ժամանակից, տեղից և հանգամանքներից, միանգամայն կանի դա։ Այս նշանը օժտված է մի շարք դրական հատկանիշներով, և եթե Դուք ունեք այսպիսի ընկեր կամ սիրելի մարդ, ապա իսկապես բախտավոր եք։ Միայն պետք է իմանաք մի քանի հիմնական կետ այս նշանի մասին և պատրաստ լինեք ամեն ինչի, բայց հավատացած եղեք՝ նրանք Ձեզ երբեք չեն դավաճանի։

Խոյերը չափազանց հավատարիմ են և եթե սիրում են, ապա անվերջ։

Նրանք ջերմ և հուզական են, բայց արագ են հանգստանում և երբեմն ամոթ են զգում կտրուկ լինելու համար։

Խոյը շատ է կատակում և բոլորին լիցքավորում է իր դրական էներգիայով և խարիզմայով։

Այս նշանն անկեղծ է և ուղիղ. մյուսներից ևս պահանջում է նույնը։

Պատրաստ եղեք նրան, որ Խոյը կցանկանա դոմինանտել, բայց, միենույն ժամանակ, նա կոմպրոմիսի կգնա, եթե դա անհրաժեշտ է։