Ամուսնանալու իդեալական տարիքը

Նոր հետազոտությունը պատմում է, թե երբ է պետք ամուսնանալ, որպեսզի ընտանեկան կյանքը երկարատեւ ու երջանիկ լինի:

Գրեթե բոլորս էլ հայտնվել ենք այն իրավիճակում, երբ ընտանիքի անդամներն ու ընկերները յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում քեզ հարցուփորձ են անում բոյֆրենդի հետ հարաբերությունների մասին՝ փորձելով իմանալ, թե երբ ես ամուսնանալու:

Հիմա նրանց պատասխանելիս դուք կարող եք վկայակոչել գիտնականներին, որոնք հավաստիացնում են, որ ամուսնանալու համար լավագույն տարիքը 28–32 տարեկանն է:

Պարզվում է, որ հենց այդ տարիքում է պետք անձնագրում կնիք դնել՝ եթե իհարկե դու ուզում ես քչացնել ամուսնության առաջին հինգ տարիներին ամուսնալուծվելու հավանականությունը:

Սա պարզել են ամերիկյան Յուտա նահանգի համալսարանի գիտնականները:

Պարզվում է, որ այն կանայք որոնք ամուսնացել են նշված տարիքում, կարող են պարծենալ ավելի կայուն ու հուսալի ընտանեկան կյանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ