Անհավանական ընկերություն. Տղան ընկերացել է Բենգալական վագրի հետ

Այս ընկերությունը ի հայտ է եկել 6 տարի առաջ Ինդոնեզիայի Մալանգա քաղաքում: Մուլան անունով 3 ամսական վագրի տերը խնդրեց Աբդուլա Շոլեին խնամել կենդանուն: Այդ ժամանակից ի վեր նրանք չեն բաժանվել:

Անհավանական ընկերություն. Տղան ընկերացել է Բենգալական վագրի հետ

Հիմա Աբդուլան 33 տարեկան է, իսկ կենդանին՝ 6: Նրա քաշը 180 կգ է: Վագրը բավականին մեծ է, այդ ցեղատեսակի վագրերը սովորաբար 140 կգ են լինում, իսկ նրանց առավելագույն քաշը՝ 180 կգ է:Կենդանու երկարությունը պոչի հետ միասին՝ 3 մետր է, իսկ բարձրությունը 1 մետր: Կենդանին օրը 2 անգամ է ուտում ՝ մոտավորապես 6 կգ միս:

Անհավանական ընկերություն. Տղան ընկերացել է Բենգալական վագրի հետ

Աբդուլան խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ վագրի կողքին է քնում, բայց անվտանգության համար ամեն դեպքում այստեղ երկաթյա ճաղեր են դրված: Բենգալական վագրը Բանգլադեշի պետական կենդանիներից է համարվում, որոնց քանակը 2500 հատից պակաս է: Դրանց նվազման հավանականությունը բավականին բարձր մակարդակի վրա է:

Անհավանական ընկերություն. Տղան ընկերացել է Բենգալական վագրի հետ

Տղայի խոսքերով Մուլանը բոլորովին ագրեսիվ չէ, նրա լավ ընկերն է: Վագրի հետ շփման հետևանքով շոլեի վրա մի քանի աննշան հետքեր կան, որոնք կենդանին անգիտակցաբար է արել:

Անհավանական ընկերություն. Տղան ընկերացել է Բենգալական վագրի հետ

Մարդու և վագրի ընկերության այս անհավանական պատմությունը հայտնի է դարձել համացանցում: Հուսանք, որ նրանց ընկերությունն ու փոխըմբռնումն երկար կշարունակվի, չէ՞ որ երբեք չգիտես, թե ինչի մասին է մտածում գիշատիչ կենդանին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: