Ինչպես նվաճել տղամարդու սիրտը

Ինչպես նվաճել անծանոթին կամ սիրելի մարդուն: Այդ հարցերին պատասխաններն անհրաժեշտ է ստանալ  հենց արական սեռից:

1. Սառը գեղեցկություն

Ինչպես նվաճել տղամարդու սիրտը…

Դա հարց չէ, այլ գայթակղության մի ամբողջ արվեստ: Գայթակղել նշանակում է հմայել:  Տղամարդուն հմայել կարող է նաեւ տգեղ աղջիկը:

Հնարամտության եւ սեթեւեթանքի համադրումը այն է, ինչով կարող է հպարտանալ փորձառու կինը: Գեղեցկությունը կապում են չարության եւ սառնության հետ, բայց դա չի նշանակում, թե գեղեցիկ կինը միայնության է դատապարտված:

Շատ գրավիչ մարդկանց սխալը մեծամիտ պահվածքն է: Ավելի շատ շանսեր ունեն դեմքին բաց ժպիտով, քան դեմքի սառը արտահայտությամբ կանայք: Տաք ժպիտը տղամարդու մեջ հաճելի հույզեր է առաջացնում, իսկ մեծամտությունը ստիպում է զգուշանալ:

2. Բնական ու անկեղծ պահվածք

Ինչպես նվաճել տղամարդու սիրտը, եթե անընդհատ դերասանություն ես անում կամ քեզ բարձր համարելով մյուսներից: Անծանոթին դուր գալու համար պետք է անկաշկանդ լինել:

Լարված ժպիտը, նյարդայնությունը, չափազանցված սեթեւեթանքը չեն օգնում հարաբերություններին: Բնական լինելը չի նշանակում իրեն այնպես պահել, ինչպես ընկերուհիների հետ:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ երբեք չի կարելի բարձրաձայն ծիծաղել ու խոսել: Տղամարդիկ տանել չեն կարողանում լռակյացներին ու շատախոսներին:

Տիրական կանանց աշխարհում ուժեղ սեռին պակասում է բարությունը, քնշանքը: Սակայն բարությունը չարժե շփոթել պարզամտության հետ: Պետք չէ վախենալ սեփական հնարամտությունը եւ խելքը ցուցադրելուց, սակայն զրույցի ընթացքում պետք չէ իրեն զրուցակցից բարձր դասել:

3. Ինչի մասին խոսել

Զրույցի թեման տղամարդու սիրտը գրավելու միջոցներից մեկն է: Նույնիսկ եթե զրույցի թեման հետաքրքիր չէ, անհրաժեշտ է զրուցել դրա շուրջ:

Եթե նայեք տղամարդու աչքերի մեջ, փոխադարձաբար լսեք իրար, արդեն կարող եք հետաքրքրել նրան: Սեփական հետաքրքրությունը հաստատելու համար անհրաժեշտ է առեղծվածային ժպտալ:

Հետաքրքրվածության եւս մի ապացույց են հարցերը: Զրուցակցին լսելով`կարելի է զրույցը տեղափոխել ավելի հետաքրքիր թեմայի: Զրույցի ընթացքում կարելի է ակնարկել հաջորդ ժամադրության մասին: Օրինակ`կարելի է պատմել, թե որքան շատ եք սիրում երեկոյան զբոսնել քաղաքում:

4. Ինչի մասին խոսել

Տղամարդու վրա ճիշտ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է զգույշ լինել արտահայտություններ եւ թեմաներ ընտրելիս: Երբեք չի կարելի տղամարդուն պարզունակ հաճոյախոսություններ անել:

Օրինակ` ինչ գեղեցիկ է վերնաշապիկդ: Չի կարելի հարաբերությունների մասին խոսել, ինչպես խաղի:

Հակառակ դեպքում զրուցակիցը կմտածի, որ իր դիմաց ուղղակի թեթեւամիտ կին է կանգնած, իսկ նման կինը չի կարող լուրջ հարաբերությունների հույս ունենալ:

Երբեք չի կարելի տղամարդկանց համեմատել որեւէ կինոհերոսի կամ դերասանի հետ: Հիացմունքը պիտի անկեղծ լինի: Ավելի լավ է հիանալ ոչ թե արտաքինով, այլ տաղանդներով եւ արարքներով:

Տղամարդիկ խելացի են համարում այն կնոջը, որը գովում է, ոչ թե իրեն խելացիի տեղ է դնում:

5. Ինչո՞ւ է կարեւր արտաքինը

Շատ երիտասարդներ կարծում են, որ բովանդակությունը փաթեթավորումից ավելի կարեւոր է: Այնուամենայնիվ, երկրորդ կեսին ընտրելիս արտաքինը դեր է խաղում: Ամեն ինչ արտաքինից է սկսվում:

Հենց այդպես են կարծում ուժեղ սեռի ներկայացուցիչները:  Արտաքինը տղամարդուն օգնում է ճանաչել աղջկա ներքին աշխարհը:

Պարտադիր չէ, որ երիտասարդը ծանոթության առաջին քայլն անի: Պարտադիր չէ, որ երիտասարդը սիրահարվի գեղեցկուհուն, սակայն գրավիչ արտաքինը կարող է ծանոթության առաջին քայլը լինել:

Ժամանակի հետ հարաբերություններում առաջին պլան է գալիս ոչ թե արտաքինը, այլ բնավորության գծերը:

Դուր գալու համար պետք չէ դերասանուհու նման լինել: Աղջիկը չի կարող մոդել լինել, սակայն պարտավոր է հոգ տանել իրեն ու հետեւել իր արտաքինին:

6. Առաջին ժամադրության սխալները

Որպեսզի առաջին ժամադրությունը վերջինը չդառնա, անհրաժեշտ է չկրկնել հետեւյալ սխալները: Հագուստը չափազանց արտառոց եւ սեքսուալ չպետք էլինի:

Հագուստը պետք է ընդամենը էրոտիկ ակնարկներ պարունակի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ձեռքերի խնամվածությանը: Օծանելիքը չափազանց քաղցր չպետք է լինի: Միաժամանակ պետք չէ վախենալ ժամադրությունից, չէ որ բարդույթներով հարաբերություններ չես կառուցի:

Ժպիտը եւս կօգնի թուլանալ: Հանդիպումից առաջ պետք չէ մտածել սեփական անհաջողությունների պատճառների մասին: Առաջին ժամադրությանը չարժե ալկոհոլային խմիչք պատվիրել: Պետք չէ ուսուցչուհու կամ թեթեւամիտ կնոջ դեր խաղալ:  Պետք է լինել այն, ինչ կաք` մեղմ ձայնով, բարի ժպիտով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ