20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Տարբեր քաղաքների փողոցներում տարատեսակ արձաններ կան։ Երբեմն զբոսաշրջիկները հսկայական տարածություններ են անցնում անձամբ որևէ արձան տեսնելու համար։

Սակայն կան նաև այնպիսի արձաններ, որոնք ոչ միայն գեղագիտական նշանակություն են հետապնդում, այլև փորձում են ինչ–որ մի կարևոր միտք փոխանցել։

Այսօր հենց այդպիսի քանդակներ ենք ներկայացնում, որոնք կստիպեն ձեզ խորհել աշխարհի ու մարդկության մասին։

Կոշիկներ Դանուբի ափին, Հունգարիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Բուդապեշտում տեղադրված այս հուշակոթողը պատմում է գետի ափին գնդակահարված հրեաների պատմությունը։ Մարդկանց շարք էին կանգնեցնում, հանում կոշիկներն ու շղթայով կապում իրար։ Դրանից հետո մեկի վրա կրակում էին, և ընկնողն իր հետևից տանում էր մնացած բոլորին։ Դա արվում էր փամփուշտները խնայելու նպատակով։ Զոհերի քանակը հայտնի չէ։

Դանակներից պատրաստված հրեշտակ, Մեծ Բրիտանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

100 հազար բռնագրավված դանակներից պատրաստված արձանը կոչ է անում Լիվերփուլի բնակիչներին հիշել սառը զենքի վտանգի մասին։

Ռեյխսթագի 96 պատգամավորներին նվիրված արձան, որոնց ոչնչացրել են նացիստները, Գերմանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Ռեյխսթագի կողքին տեղակայված քանդակի ամեն մի քարի վրա մի դեպուտատի անուն է, որը հրաժարվել է միանալ նացիստներին 1933–1945 թվականներին։

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Անցում 1977-2005, Լեհաստան

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Քանդակագործ Եժի Կալինայի բրոնզե արտասովոր ինստալացիան տեղադրված է Վրոցլավի կենտրոնում։ Փողոցի մի կողմից գետնի տակ մտնող մարդիկ են պատկերված, իսկ փողոցի մյուս կողմում անցորդները կարծես դուրս են գալիս գետնի տակից։

1981 թվականի քաղաքական ճգնաժամի ժամանակ այս վայրում զանգվածային ցույցեր են եղել, որի ժամանակ մարդիկ դուրս էին գալիս ընդհատակից։ Կառավարությունը բողոքները ճնշելու համար ռազմական դրություն է հայտարարել։ Արձանը նվիրված է ռազմական դրության զոհերին։

Ոչնչացված գրքերի հուշարձանը, Գերմանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

1995 թվականին Բեռլինում հուշարձան են տեղադրել, որը դատարկ գրապահարաններ է պատկերում։ Արձանի կողքին ցուցանակ է փակցված. «Այս հրապարակու 1933 թվականի մայիսի 10-ին ուսանող–նացիստները գրքեր էին այրում»։

Զբոսաշրջիկներ, Ֆրանսիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Սա նմանատիպ արձանների մի շարք է, որոնք տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Հեղինակը Բրունո Կատալանոն է, որը իր ստեղագործությունները որևէ կերպ չի մեկնաբանում՝ մարդկանց մտքի ազատություն տալով։

Չծնված երեխաներին նվիրված արձան, Սլովակիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Քանդակը կոչվում է. «Մայրիկ, լաց մի եղիր, ես միևնույնն է քեզ սիրում եմ»։ Արձանի մի մասը պատրաստված է բյուրեղապակուց։

Քաղաքացիական նավերի նավաստիներին նվիրված արձան, Մեծ Բրիտանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Ուելսում գտնվող այս քանդակը հավերժացնում է առևտրային նավերի նավաստիների հիշատակը, որոնք, իրենց կյանքը վտանգելով, քաղաքացիական բնակչությանն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։

Մենք հաղթեցինք, Ռուսաստան

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Աստրախանում գտնվող այս արձանը պատմում է Միշկա և Մաշկա ուղտերի մասին, որոնք Հայրենական Պատերազմի տարիներին Կարմիր բանակի համար բեռներ էին տեղափոխում։

Քառակուսի գլուխ, Ֆրանսիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

1996 թվականին Նիցայում լավագույն քանդակի մրցույթ հայտարարվեց կենտրոնական գրադարանի համար։ Հաղթող դարձավ քառակուսի գլուխ պատկերող քանդակը, որը խորհրդանշում է շաբլոն մտածողությունը, որը կարելի է հաղթահարել գրքերի օգնությամբ։

Շրջափակված Լենինգրադի երեխաներին, Ռուսաստան

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Հայրենական պատերազմի տարիներին շատ լենինգրադցիների տարհանում էին և տեղափոխում Օմսկ։ Այդ տարիների հիշատակին է նվիրված Օմսկում տեղադրված երեք վախեցած երեխաների արձանը, որոնք կրծքին սեղմած պահում են ջութակը, թեյնիկն ու տիկնիկը։

Կինը ֆիզարձակուրդում, Իսպանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Այստեղ ամեն ինչ պարզ է, բացատրելու կարիք էլ կարծում ենք չկա։

Հովանոցով աղջիկը, Բելառուս

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Այս քանդակը նվիրված է 1999թվականի մայիսի 30-ին Մինսկում տեղի ունեցած ողբերգությանը, երբ վերջին զանգի տոնակատարության ժամանակ, ուժեղ անձրևի պատճառով ավելի քան 2000 մարդ փորձել է պատսպարվել գետնանցումում, ինչի արդյունքում 53 հոգի մահացել է, որոնցից միայն երեքն են եղել 30 անց։

Կրիպտոմիացում, Մեծ Բրիտանիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Լոնդոնյան արձանը պատկերում է ներկայից կրիպտոարժույթի դարը։ Այն խորհրդանշում է գալիք սերունդը, որը կծնվի թվային փողերի ժամանակ։ Արդեն մոր արգանդում երեխան սմարթֆոնով է։

Սալերը մաքրող ծերուկը.Ավստրիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Երբ Ավստրիան գրավեցին նացիստները, նրանք հրեաներին հանեցին Վիենայի փողոցներ՝ սալահատակից հականացիստական լոզունգները մաքրելու համար։

Լայք, Իտալիա

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Արձանը կոչ է անում մարդկանց ավելի քիչ ժամանակ հատկացնել սոցցանցերին և ռեալ կյանք վերադառնալ։

Անվախ աղջիկը, ԱՄՆ

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

«Հարձակվող ցուլը» արձանի դիմաց տեղադրված աղջկա քանդակը կոչ է անում փոխել կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը և ավելի հաճախ նրանց ղեկավար պաշտոններ վստահել։

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Կոտրված աթոռ, Շվեյցարիա

Ժնևում տեղադրված 12 մետրանոց րձանը հիշեցնում է քաղաքական գործիչներին այն մասին, որ պատերազմները ճակատագրեր են խեղում և կյանքեր տանում։

20 խորիմաստ քանդակներ, որոնք ամեն բան կպատմեն մարդկության մասին

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: