«Գնչուհի» տորթը, որն այսօր առաջարկում ենք, անկասկած կգերի ձեր սիրտը։
Այն այնքան համեղ է, որ նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են քաղցրի նկատմամբ, չեն դիմանա այս տորթի գայթակղությանը։
Պահանջվող բաղադրիչներ
- Շաքարավազ – 2 բաժակ,
- Ձու – 4 հատ,
- Ալյուր – 3 բաժակ,
- Քացախ – 1 ճ.գ.,
- Եփած խտացրած կաթ – 350 գր.,
- Կաթ – 3,5 ճ.գ.,
- Կակաո – 3,5 ճ.գ.,
- Կոնյակ – ըստ ճաշակի,
- Բալ – 40 հատ,
- Յոգուրտ – 2 բաժակ,
- Սոդա – 1 թ.գ.,
- Սև թեյ – 2 բաժակ,
- Կարագ – 200 գր։
Պատրաստման եղանակը
1. Խառնեք շաքարը, 2 ճ.գ. կակաոն, յոգուրտը կամ անյուղ թթվասերը, ավելացրեք ալյուրը։
2. Սոդան քացախով խառնեք և ավելացրեք խմորին։
3. Խմորը լցրեք յուղաթղթով ձևամանի մեջ և դրեք 180 աստիճան տաքացված ջեռոցը 30-40 րոպե։ Ստուգեք ատամի չոփիկով։
4. Կրեմի համար խառնեք կարագն ու եփած խտացրած կաթը։
5. 1,5 ճ.գ. կակաոն բացեք տաք կաթով և ավելացրեք կրեմին։ Լավ խառնեք։ Կրեմը պատրաստ է։
6. Խմորը սառչելուց հետո սուր դանակով այն երեք շերտի բաժանեք։
7. Մուգ քաղցր թեյը և կոնյակը խառնեք։
8. Թեյի գդալի օգնությամբ խմորի ներքևի շերտը թրջեք այս խառնուրդով և կրեմ քսեք, իսկ վրայից շարեք բալերը։ Նույնը արեք երկրորդ շերտի հետ։ Չմոռանաք կրեմ թողնել տորթի վերևի հատվածի համար։
9. Վերևի շերտին կրեմ քսեք և քերած շոկոլադ լցրեք վրան։
Անգերազանցելի «Գնչուհի» տորթը պատրաստ է։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: