Աստղաբանները ենթադրում են, որ կենդանակերպի միայն երեք նշանի տակ ծնված տղամարդիկ կան, որոնք միակնասեր են։
Ո՞վքեր են դրանք. պարզենք միասին:
Առյուծ
Առաջին հայացքից Առյուծն իսկական կազանովա է։ Բավական է նա ժպտա և ցանկացած կին կգերվի։ Բայց Առյուծին իրականում դա պետք չէ։ Իհարկե, նրան դուր է գալիս հակառակ սեռի ուշադրությունը, բայց հենց որ նա գտնում է իր միակին, մնացած կանայք դադարում են հետաքրքրել նրան։ Իհարկե, ընկերություն կանանց հետ նա շարունակում է անել, բայց դա հազվադեպ է դուրս գալիս ընկերականի սահմաններից։
Ցուլ
Դեռ մանկուց Ցուլը երազում է մեծ և ամուր ընտանիքի մասին։ Կյանքի ընկերուհու ընտրությանը նա շատ լուրջ է վերաբերվում։ Երկար ժամանակ նա կարող է առանց ընկերուհու մնալ՝ լավ ուսումնասիրելով շրջապատը։ Գտնելով սիրելիին՝ նրանք կյանքի նոր փուլ են թևակոխում. երեխաների պլանավորում։ Էլ ի՞նչ ուրիշ կանայք։
Այծեղջյուր
Երիտասարդ Այծեղջյուրները գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Նրանք լավ պատկերացնում են, թե ինչպիսին պետք է լինի սիրելի կինը։ Գտնելով նրան՝ Այծեղջյուրը ամբողջովին կենտրոնանում է հարաբերությունների վրա։ Ինչու այս ու այն կողմ ընկնես, եթե գտել ես այն, ինչ փնտրում էիր։ Հենց այսպիսին է այս տղամարդու դիրքորոշումը։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: