Ինչու են մարդիկ բաժանվում թույլերի և ուժեղների

Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում թույլերի և ուժեղների: Խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ, այլ մտքերի ու գործողությունների մակարդակում ուժի դրսևորման:

Ինչո՞ւ են որոշ մարդիկ անընդհատ տնքում, հառաչում, մասնակցություն պահանջում, անընդհատ ինչ-որ տեղից օգնության սպասում, իսկ մյուսները՝ ատամները սեղմած և բռունցք դարձած, լուռ օգնում են իրենք իրենց՝ նեցուկ և պաշտպանություն դառնալով նաև ուրիշների համար:

Երբ ինձ ասում են՝ թույլերը թույլ են ծնված օրվանից, կամ ուժեղներն ի սկզբանե են ուժեղ, ես դրան չեմ հավատում այնպես, ինչպես չեմ հավատում ծնված օրվանից գրել ու կարդալ իմացող մարդկանց գոյությանը: Երբ ինձ փորձում են համոզել այն բանում, որ թույլերը, անգամ, եթե շատ ցանկանան, չեն կարող ուժեղ դառնալ, իսկ ուժեղներն էլ՝ իրենց տեսակի համաձայն, չունեն ինչ-որ մեկի աջակցության կարիքը, որն այնքան կենսականորեն պետք է թույլին, ես ուզում եմ քաշել արգելակները և նստել այլ գնացք:

Ինչու են մարդիկ բաժանվում թույլերի և ուժեղների

Թույլ լինելը պաթոլոգիա չէ, իսկ ուժեղ լինելն աչքերի գույնի կամ քթի ձևի նման հաստատուն բան չէ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը կյանքում ունեցած դիրքորոշումներն են, ընտրություն, որը յուրաքանչյուր մարդ ինքն է անում, կենսակերպը որոշող ծրագիր: Այսքանը: Ուրիշ ոչինչ:

Թույլ մարդը թույլ է ոչ թե՝ որովհետև ուղղակի թույլ է, այլ՝ որովհետև կարող է իրեն թույլ տալ թույլ լինելու շքեղությունը, որովհետև նրա կողքին կա մարդ, ով թույլ է տալիս նրան լինել հենց այդպիսին, մարդ, ով պատրաստ է պատասխան տալ ոչ միայն՝ իր, այլև՝ նրա համար:

Ինչու են մարդիկ բաժանվում թույլերի և ուժեղների

Ասեմ ավելին: Թույլ մարդիկ չկան, կան մարդիկ, ում հարմար է թույլ լինել: Ուժեղ մարդիկ էլ հաճախ ուժեղ են ոչ այն պատճառով, որ այդպես են ուզում, այլ՝ որովհետև այլ բան չի մնում, քան ուժեղ լինելը, և վերջ: Իսկ թե ինչ է թաքնված այդ ուժի տակ, գիտի միայն ինքը և էլի 1-2 հոգի, ովքեր շատ են ուզում դա տեսնել ու իմանալ: Եվ հաճախ հենց նրանք, ովքեր ձեզ ուժեղ են թվում, երկաթյա, աննկուն, նրանք, ում դու միշտ ասում ես՝ դու ուժեղ ես, դու կկարողանաս, ամենաշատն են զգում աջակցության ու պաշտպանության կարիք, սիրո ու ջերմության կարիք:

Ինչո՞ւ: Դե՛, որովհետև ավելի շատ են քայքայված, ավելի խորն են վիրավորված և կատաստրոֆիկ շատ հոգնած են: Էլ չենք խոսում միայնության զգացման մասին: Ուժեղ լինել՝ նշանակում է՝ առանց մտածելու՝ հարվածը վերցնել ինքդ քեզ վրա, և միայն սեփական մարմնով փակել ցանկացած անցք ցանկացած պատի մեջ, ցանկացած նավի ճեղք, միշտ և ամենուր: Խնայեք ձեզ, ուժեղներ, խնայեք միմյանց: Խնդրում եմ: Քանի որ դուք շատ չեք, աղետալիորեն քիչ է ձեր թիվը, և որովհետև ձեր ուժը հաճախ հենց ձեր ամենաթույլ ու անպաշտպան տեղն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...